111 ազդեցիկ  անհատ դարձել է «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» ֆորումը գոհունակությամբ հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:

«Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ողջունում են Բարի կամքի դեսպաններին՝ որպես «Ավրորայի» տեսլականի աջակիցների, որոնք խթանում են նորարարական և արդյունավետ մոտեցումներ` Հայաստանում ու աշխարհում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու նպատակով:

Առաջին «Ավրորա» ֆորումը, որը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-ից 21-ը, կմիավորի Հայաստանի և աշխարհի նորարար առաջնորդներին և փոփոխություն կերտողներին՝ խթանելով քննարկումներ և գիտելիքի փոխանակում առողջապահության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներից մինչև արվեստ, էկոլոգիա և, իհարկե, մարդասիրություն: «Ավրորա» ֆորումի գաղափարի իրագործումը հնարավոր է դարձել բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:

«Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք մարդկանց շրջանակ, որոնք իրենց գործունեությամբ իրական ազդեցություն են ունենում մարդկության զարգացման վրա»,- ասում է համահիմնադիր Վարդան Գրեգորյանը՝ շարունակելով. «Բարի կամքի դեսպաններն առանցքային դեր են խաղում «Ավրորա» ֆորումն այնպիսի հարթակ դարձնելու գործում, որը կոգեշնչի հաջորդ սերունդներին՝ քայլ անելու և բերելու իմաստալից ու երբեմն շրջադարձային փոփոխություններ»:

Առաջին «Ավրորա» ֆորումի անցկացումը համընկնում է Հայաստանի պատմության յուրահատուկ շրջանի հետ. անցյալ տարի երկրում քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ցույց տալով, թե ինչպես կարող է կրթված աշխատուժ ունեցող և պայքարի խաղաղ միջոցներին հանձնառու ժողովուրդը հասնել ազգային փոփոխությունների: Թավշյա հեղափոխությունը, Հայաստանը՝ արևելքի և արևմուտքի խաչմերուկում, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությունը հիմք հանդիսացան, որ The Economist  հեղինակավոր ամսագիրը ճանաչի Հայաստանը 2018թ. տարվա երկիր: «Ավրորա» ֆորումն այս կարևոր պահը կնշանավորի՝ վեր հանելով սոցիալական փոփոխություններ բերելու հնարավորությունները և այն լուծումները, որոնք հնարավոր է մշակել՝ հանուն մարդկության առաջընթացի համախմբելով ազգային և միջազգային ջանքերը:

«Սա լավագույն պահն է՝ միավորվելու և մեծարելու Հայաստանի ու աշխարհի առաջատար մտածողներին, փոփոխություն կերտողներին և նորարարներին»,- ասում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ավելացնելով. «Մենք իսկապես հավատացած ենք, որ Բարի կամքի դեսպանների փորձառությունն ու մասնագիտական ձեռքբերումները կնպաստեն ֆորումի հաջողությանը և կօգնեն՝ դիրքավորելու Հայաստանը որպես գիտական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացումների հանգույց տարածաշրջանում: «Ավրորա» ֆորումը կծառայի որպես ստեղծարարության և նորարարության էպիկենտրոն՝ միավորելով գիտության և տեխնոլոգիաների ոլորտների՝ համաշխարհային մակարդակով առաջատար մտածողներին և ճանաչված մասնագետներին»:

«Ավրորա» ֆորումը հավաստում է, որ մենք բոլորս աշխարհի քաղաքացի ենք: Եթե մենք ձգտում ենք հաղթահարել մարդկության առջև կանգնած ամենահրատապ մարտահրավերները, ապա չպետք է անտեսել կրթության դերը, քանի որ կրթությունն այդ մարտահրավերները հաղթահարելու առանցքային գործոնն է»,- ասում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը՝ նշելով. «Որպես մանկավարժ՝ ես ոգևորված եմ այս նախաձեռնության մի մասը լինելու համար: Այն նպատակ ունի ապահովել երկարաժամկետ առաջընթաց մարդասիրության, կրթության,  սոցիալական, մշակույթի և գիտության ոլորտներում, և ես, մասնավորապես, շնորհակալ եմ Բարի կամքի դեսպաններին, որոնք աշխարհի տարբեր կողմերից միացել են այս նախաձեռնությանը՝ հանուն դրա հաջողության»:

Բարի կամքի դեսպանների անունները հրապարակվում են 2019թ. մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, քանզի վերջինս «Ավրորա» ֆորումի հիմնադիրն է իր հիմնական գործընկերների՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Scholae Mundi համաշխարհային կրթական հարթակի, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի և Ամերիաբանկի հետ համատեղ: 2019թ. հոկտեմբերին հիմնական գործընկերները նախատեսում են տարաբնույթ միջոցառումներ: