Կանայք պետք է լինեն հավակնող և ինքնաբավ․ hավասար հնարավորությունների տոնավաճառ՝ կանանց տոնի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում կանանց ընձեռված հնարավորությունները և դժվարությունների հաղթահարումը․ այս թեմաներին է նվիրված «Երիտասարդ եվրոպական դեսպաններ»  նախաձեռնության կազմակերպած «Հավասար հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը։ Նպատակը Մարտի 8-ը վերաիմաստավորելն է։

«Պետք է նշենք այն բոլոր հաղթանակները, որոնք կանայք ունեցել են տարիների ընթացքում։ Կանայք չեն ունեցել ընտրական իրավունք, չեն ունեցել հնարավորություն՝ մասնակցել որոշում կայացնելու պրոցեսներին։ Որոշեցինք միջոցառման ընթացքում ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք հիմնականում աշխատում են կանանց իրավունքների թեմայով կամ կանանց հետ։ Հրավիրել ենք պատգամավորների, որպեսզի ցույց տանք, որ կանայք, թեև քիչ, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով մասնակցում են որոշումներ կայացնելու գործընթացին»,- նշում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը։

«Հավասար հնարավորությունների տոնավաճառ»-ը կանանց իրավունքների հետ կապված առաջին միջոցառումը չէ։ Նախկինում նման միջացառումներ իրականացրել են նաև Հայաստանի մարզերում։  Հաջորդը մարտի 16-ին է՝  Դիլիջանում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ կանայք պետք  է հավակնող լինեն, իսկ հասարակությունը չպետք է մտավախություն ունենա, թե ակտիվ գործունեություն ծավալող կինը կարող է իր կերպարը կորցնել։

«Կանանց ներգրավվածությունը հասարակական, քաղաքական և մնացած ոլորտներում բոլորովին չի նշանակում ազատվել այն կերպարից, որը կինն ունի։ Չպետք է ազատվել դրանից՝ պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու համար։ Կարելի է  մնալ այնպիսին, ինչպիսին կաս և, միևնույն ժամանակ, դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ։ Ես հակված եմ այս դիրքորոշմանը»,- ընդգծում է Լիլիթ Մակունցը։

Միջոցառմանը  ներկայացված կազմակերպությունների շարքում «Կանանց ձայն» ռադիոալիքն է։ Այստեղ ներկայացվում են բացառապես կանանց իրավունքներն ու խնդիրները։ Ռադիոալիքի լրագրող Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ բարձրաձայնում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի և Արցախի կանանց խնդիրները։ Անդրադառնում են նաև ազգային փոքրամասնություններին և պատմության ընթացքում կարևոր դեր խաղացած կանանց։

Կանանց համար դժվարությունները մշտապես առկա են։ Սակայն, անկախ դրանից, հայ կանայք պետք է ինքնաբավ լինեն։ Այս կարծիքին է պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Անկախ նրանից՝ ինչ ճանապարհ են ընտրել, ինչպես են տեսնում իրենց կյանքը, ամենակարևորը, պետք է  լինեն ինքնաբավ»,- նշում է Ծովինար Վարդանյանը։

Միջոցառմանը ներկա պատգամավորները և ոլորտում որոշակի հաջողություն գրանցած կանայք կիսվում են իրենց փորձով և ոգեշնչում մյուսներին՝ լինել ավելի ուժեղ և իրավատեր։

 

Նելլի Մելքոնյան