Արդյոք զինհաշմանդամության կարգ չստացած զինվորին այժմ կարո՞ղ է տրվել փոխհատուցում․ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ստացած զինվորների խնդիրները, որոնք դժգոհում են սոցիալական այն հանձնաժողովներից, որոնք հաշմանդամության կարգ տրամադրելիս առաջնորդվել են սուբյեկտիվ մոտեցումներով։

Պատգամավորը ներկայացրեց փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2013 թվականին Արմավիրի մարզի բնակիչ Գագիկ Ապարյանին տեղափոխող մեքենան շուռ է եկել, և զինվորը ստացել է ծանր գլխուղեղային վնասվածք, նույն թվականին դիմել են հաշմանդամության կարգ ստանալու համար և այն ստացել է միայն 4 տարի անց։

Պատգամավորը հարց հնչեցրեց․ արդյոք զինհաշմանդամության կարգ չստացած զինվորին այժմ կարո՞ղ է տրվել փոխհատուցում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ գործող ընթացակարգերով դեռևս 2018 թվականի վերջին ստեղծվել է անկախ հանձնաժողով նախարարության կազմում:

«Դա երրորդ օղակն է` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումները քննելու համար է ստեղծվել: Այն մեզ թույլ է տալիս վերահսկել և այդ որոշումները ևս մեկ անգամ քննել: Եվ այո, քաղաքացիները կարող են դիմել նաև այս օղակին: Վստահեցնում եմ` անկախ ամեն ինչից այդ կապը կա, կարող են նաև ընդլայնված նիստի միջոցով իրականացնել փորձաքննությունը կամ փաստաթղթային քննությունը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան