Քաղաքական որոշ ուժերի նպատակը մեկն է՝ բերել ներկա իշխանություններին ճգնաժամի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
Բոլորը

Քաղաքական ուժերի մի մասը, որոնք ցանկանում են վերադառնալ մինչ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տիրող իրավճակը, պարտվել են ընտրական դաշտում և այժմ լրատվամիջոցներին ընտրելով որպես հիմնական հարթակ, ցանկանում են իրականացնել իրենց քաղաքական նպատակները։

Կարծում եմ, այս հաշվարկը նրանց կողմից բավականին ճիշտ է արվել, քանի որ թավշյա հեղափոխության շնորհիվ լրատվական դաշտը դարձավ բավականին պահանջարկված և այդ պահանջարկը քաղաքական ուժերի մի մասը փորձում է օգտագործել իր քաղաքական նպատակների համար։

Այս մասին այսօր հրավիրված «Կեղծ լուրերից մինչև ատելության խոսք․ անվերահսկելի մեդիատարա՞ծք, թե՞ վերահսկվող քարոզչություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Սա բերում է ուղղակի և անուղղակի սեփականության վերաբաշխման։ Այսինքն՝ քաղաքական ուժերը կա՛մ ձեռք են բերում,  կա՛մ ստեղծում են նոր լրատվամիջոցներ, կա՛մ առանձին մասնավոր պատվերներով աշխատում են այլ լրատվամիջոցների հետ։ Սա բերում է մի իրավիճակի, որ լրատվական հոսքերի մեծ մասը վերահսկվում է քաղաքական այդ շրջանակների կողմից»,- ասաց Նավասարդյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե այդ քաղաքական շրջանակները նախկինում՝ մինչ ընտրությունները, ունեին ավելի բազմազան հարցերի շրջանակ, այժմ  նրանց կողմից կա համախմբում մեկ հարցի շուրջ։

«Որքան էլ իրենք իրենց մեջ կարող են ունենալ հակասություններ, բայց հիմնական նպատակը մեկն է՝ բերել ներկա իշխանություններին ճգնաժամի։ Այդ ուղղությամբ  բավականին համախմբված գործողություններ են կատարվում։ Սա ինչ-որ տեղ բնական գործընթաց է։ Ես կառաջարկեի այդ իրավիճակին վերաբերյալ գույները չխտացնել, և այն ընկալել որպես բնական, իսկ այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են աշխատել չեզոք ուղղությամբ,  պետք է հասկանան՝ ինչ են իրենք ուզում»,- նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան