Մեկնարկել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին դասագրքեր բաշխելու գործընթացը

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Դասագրքերը կենտրոնացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 և Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման դպրոցներ և տեղում ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ նոր ուսումնական տարին բոլոր աշակերտներն առանց բացառության կսկսեն նոր գրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի:

Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն՝ այդ թվում դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Ընդ որում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Ավելի բարձր դասարանցիների դասագրքերի գնացուցակները փակցված կլինեն բոլոր դպրոցների տեսանելի վայրերում: