ԱԻՆ համակարգը պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի. մեզ պետք են մարդիկ, ովքեր կարողանում են դժվար պահերին արագ կողմնորոշվել և իրավիճակ կառավարել. Ֆելիքս Ցոլակյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 4-ին տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 17 շրջանավարտի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դիպլոմները շնորհել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շրջանավարտները մասնագիտացել են քաղաքացիական ու բնակչության պաշտպանության բնագավառներում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը շրջանավարտներին մաղթեցին մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, կանաչ ճանապարհ՝ նշելով, որ ձեռք բերված մասնագիտությունը կյանքում հետագա քայլերն անելու կարևոր երաշխիքներից է:

«Ուզում եմ շնորհավորել մեր շրջանավարտներին, ցանկանալ հաջողություն: Փրկարարի մասնագիտությունը, որ ձեռք են բերել մեր շրջանավարտները, բարի մասնագիտություն է: Փրկարարը, վտանգելով իր կյանքը, փրկում է մեկ այլ մարդու կյանք: Մաղթում եմ հաջողություններ կյանքում և բարեխղճություն», – շնորհավորական խոսքում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ստանալով ճգնաժամային կառավարման մասնագետի բարձր կոչումը՝ շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները, պահպանել փրկարարի մասնագիտական, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից, հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու հետևանքների վերացման համար:

Շրջանավարտներից 11-ն արդեն իսկ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, 2-ը՝ այլ պետական և մասնավոր հատվածում: Շրջանավարտների երդման արարողությունից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանմանը կազմակերպել մյուս 4 շրջանավարտների՝ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունման գործընթացը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգը պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի. մեզ պետք են մարդիկ, ովքեր կարողանում են դժվար պահերին արագ կողմնորոշվել և իրավիճակ կառավարել, և այս առումով վստահ եմ, որ դուք Ակադեմիայի շնորհիվ արդեն պատրաստ եք դրան»,- իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են՝

• բարձրագույն (մագիստրոսի, բակալավրի) և միջինմասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում,
• ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում,
• հրշեջ-փրկարարների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
• արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով բնակչության ուսուցում,
• գիտամեթոդական աշխատանքների կատարում»,- նշված է հաղորդագրության մեջ: