Չեմ ների Ռոբերտ Քոչարյանին, իմ թոռները չգիտեն հայր բառը, նա իր թոռներով աշխարհ է ման գալիս. Սարգիս Քլոյան

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը 2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ

– Ի՞նչ զգացողություն ունեք այսօր, երբ պետությունը փորձում է բացահայտել մարտի 1-ի իրադարձությունների իրական պատճառներն ու մեղավորներին:

– Ոչ թե միայն ես, այլև բոլոր զոհվածների ծնողներն ու հարազատները 10 տարի սպասել են այս օրվան։ Պայքարել ենք ցրտին, շոգին, դիմացել ենք հայհոյանքներին, ոստիկանները մեզ վռնդել են, դիմացել ենք։ Ու վերջապես՝ 10 տարի անց, եկավ թավշյա հեղափոխությունը, և Մարտի 1-ի էջը սկսել են բացել։ Այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ճաղերի հետևում, մի քանի բարձրաստիճան գեներալների նկատմամբ քրեական գործ է հարուցված, նախաքննությունն ավարտված է, և շուտով գործը կմտնի դատարան։ Դա առաջին փուլում, դրանից հետո կանցնեն մյուսներին։ Դա բոլորիս ոգևորում է, բայց մեր հոգու ցավը չի անցնում։ Այնուամենայնիվ, ինչ-որ սփոփանք է մեզ համար, որ շուտով մեղավորները, անմիջապես ձգան քաշողները, հրաման տվողները, շտաբի պետերն օրենքի առաջ կկանգնեն:

– Անցած 10 տարիներին ունեի՞ք հավատ, որ այս օրը գալու է:

– Այ՛ո։ Լճացումը երբեք երկար չի տևում։ Ժողովուրդն ինչքա՞ն կարող է դիմանալ անօրինակություններին, ճնշումներին, արտագաղթին, ցածր աշխատավարձին ու թոշակին։ Այս ամենը տվեցին այդ արդյունքը։ Իրենք են մեղավոր, և ժողովուրդը ոտքի կանգնեց, ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Ես միշտ վստահ եմ եղել, որ գալու է այդ օրը։

–  Ձեզ բավարարո՞ւմ է մեղադրյալների շրջանակը, թե՞ կան մարդիկ, որոնք դուրս են մնացել քննչական ծառայության ուշադրությունից:

– Բոլորն էլ արդեն ՀՔԾ ուշադրության կենտրոնում են:

– ԱԺ-ում շրջանառության մեջ դրված Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին հատուցում տալու մասին նախագծում հաշվի առնվա՞ծ են Ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները:

– Ծանոթ եմ, փոխհատուցման չափը Կառավարությունն է որոշելու։ Թող որոշի, ինչքան որ կորոշի։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ բացահայտվեն սպանությունները:

– Փոխհատուցման չափի վերաբերյալ տարբեր թվերի մասին են խոսում՝ ընդհուպ մինչև 1 մլն դոլարը:

– Ես չեմ հավատա այդ թվին, մեր բյուջեն այնքան աղքատ է, որ 1 մլն դոլար փոխհատուցումն անհավանական է:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներից: Դա ի՞նչ է նշանակում Ձեզ համար:

– Առաջին անգամ Մարտի 1-ը պաշտոնապես ճանաչվեց, և դա ցնցող էր, դա իմացավ աշխարհը: Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, տուժողներից մեկն էլ ինքն է եղել։ Ես ուզում եմ կոչ անել ապագա իշխանություններին, որ արյան վրայով չգան, մարդ սպանելով նախագահ չդառնան: Մենք ունենք Սահմանադրություն և օրենսգիրք, միայն արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով դարձեք իշխանություն։ Երբեք սեփական ժողովրդի վրա ձեռք մի բարձրացրեք:

– Կներե՞ք Ռոբերտ Քոչարյանին և Մարտի 1-ի գործով մեղադրվող մյուս անձանց, եթե նրանք ներողություն խնդրեն:

– Ո՛չ։ Ներողությունը շատ քիչ է։ Ես ուզում էի իմ կյանքը վայելել իմ տղաներով, իմ թոռներով։ Իմ թոռները չգիտեն հայրիկ բառը, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր թոռների ու երեխաների հետ աշխարհ է ման գալիս, միլիարդներ ծախսում, քեֆ-ուրախություն անում։ Իսկ իմ թոռները ինձ հարց են տալիս՝ ո՞ւր է մեր հայրը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան