Բուզանդի 1/3 հասցեում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների պայմանագրերում առկա են իրավախախտումներ. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:
Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտում: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն: