Երևանի քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները․ Դավիթ Խաժակյան

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը, ըստ ՏԻՄ օրենսդրության, ցանկացած տարածք անհատույց կամ վարձակալությամբ տրամադրելու համար պետք է ստանա Երևանի  ավագանու համաձայնությունը, ուստի, երբ ավագանիում ընդունվեց որոշում Բյուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ որոշ խմբագրությունների տալու մասին, մենք հոժարակամ էինք, քանի որ կարծում ենք, որ լրատվամիջոցները իրավունք ունեն քաղաքապետարանից աջակցություն ստանալ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված խմբագրությունների՝ զբաղեցրած տարածքներն ազատելու հարցին, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Հիմա բանը հասել է նրան, որ Երևանի քաղաքապետարանը կայացրել է նոր որոշում, որը, ըստ էության, շրջանցել է ավագանուն։ Ստացվում է աշխատակազմը խզում է ավագանու որոշման հիմքով արդեն կնքված պայմանագիրը։ Սա անթույլատրելի է, նշանակում է քաղաքապետը վերազանցում է իր լիազորությունները, դա նույնն է, որ ավագանին մեծամասնությամբ կայացրել է որոշում և քաղաքապետն այդ որոշումը չի կատարում»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ շեշտելով, որ Երևանի քաղաքապետարանն առանց այս կամ այն հարցի վերաբերյալ ավագանու նոր որոշման, նախորդ կայացրած որոշումը չեղարկելու իրավունք չունի։

Ըստ Խաժակյանի՝ հաջորդ խնդիրը կապված է նրա հետ, որ Երևանի քաղաքապետարանը խմբագրությունների զբաղեցրած տարածքներն ազատելը դիտարկում է արդյունավետության բարձրացման համատեքստում։

«Այս շենքային պայմանները այնպիսին չեն, որը խոսք կարողանա գնալ մեծ գումարների մասին, մյուս կողմից` այդ շենքում պայմաններն այնպիսին չէին, որ քաղաքապետարանը մտածեր, թե մեծ առավելություն է տալիս այստեղ տեղակայված խմբագրություններին»,- ասաց Խաժակյանը։

Աղավնի Սուքիասյան