ԲՀԿ-ն չի մասնակցելու վարչապետի հայտարարած մարտի 1-ի երթին. իրենք առանձին են անելու

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մարտի 1-ի երթին: ԲՀԿ-ականները մարտի 1-ին՝ կեսօրին, առանձին երթ են կազմակերպելու Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի հարակից տարածքից դեպի Մյասնիկյանի արձանի տարածք, որտեղ հարգանքի տուրք են մատուցելու զոհերի հիշատակին:

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ԲՀԿ-ի մեր աղբյուրները:

Թեմայի շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած երթին մասնակցելու հարցը կուսակցությունում չի քննարկվել:

«Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած երթին մասնակցելու քննարկում մենք չենք ունեցել, բայց ինչպես ամեն տարի, այս տարի ևս մենք հարգանքի տուրք ենք մատուցելու զոհերի հիշատակին»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցելո՞ւ է այդ միջոցառմանը, Տոնոյանը պատասխանեց, որ պարզ չէ: «Այս պահին դեռևս տեղեկություն չունեմ պարոն Ծառուկյանի մասնակցության մասին: Քննարկում չեմ ունեցել նրա հետ»,- եզրափակեց նա:

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը վարչապետը հանդես է գալու նաև ուղերձով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընդհանրապես չեն հստակեցնում՝ մասնակցելո՞ւ են մարտի 1-ի երթին, թե՝ ոչ: Խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ առաջիկայում հայտարարություն կտարածեն:

Ավելի վաղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը, Factor.am-ի հարցին պատասխանելով, նշել էր, որ այս պահին նախագահի օրակարգում երթին մասնակցելու որոշում չկա: Արմեն Սարգսյանը, սակայն, զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու է:

Նարեկ Կիրակոսյան