Կարծում եմ՝ թյուր ինֆորմացիա է ներկայացված Մարտի 1-ի իրադարձությունների մասին. ԿԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դժվարացավ նշել, թե Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը ե՞րբ է գալու խորհրդարան: Նախնական տեղեկություններով՝ այն չկա նաև առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Հարցին էլ՝ արդեն պա՞րզ է՝ քանի՞ աշխատող է կրճատվելու նախարարությունների օպտիմալացումների արդյունքում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կրճատումներ ըստ էության չեն լինելու: Միավորումները լինելու են, հետո մենք նայելու ենք, թե ներսում ինչ գործառույթներ կան, որքան մասնագետներ են անհրաժեշտ, նոր կորոշվի»:

Անդրադառնալով հարցին, որ 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունները խեղաթյուրված են ներկայացված պատմության դասագրքերում, նախարարն ընդգծեց. «Իմ հրամանով հանձնաժողով է ստեղծվել։ Հիմա քննարկում է գնում այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ որոշակի լուծումներից հետո նրանք այդ եզրակացությունը կներկայացնեն»:

ԿԳ նախարարը շեշտեց, որ անձամբ չի ուսումնասիրել հարցը, իսկ խնդիրն ծանոթ է հրապարակումներից: «Կարծում եմ՝ թյուր ինֆորմացիա է ներկայացված Մարտի 1-ի իրադարձությունների մասին»,- իր անձնական տեսակետը հայտնեց նախարարը։ Ինչ վերաբերում է դպրոցական առարկայացանկից շախմատը հանելու հետ կապված մտահոգություններին, Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ նշեց, որ այս առարկան դպրոցական ծրագրում կպահպանվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան