Հիլարի Քլինթոնը քաղաքական խումբ է ստեղծում, որը կֆինանսավորի Թրամփի դեմ գործող խմբավորումներին
Քաղաքականություն
05.05.2017 | 18:22ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստվում է քաղաքական խումբ ստեղծել, որը կֆինանսավորի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ գործող կազմակերպություններին. հաղորդում է Politico-ն
Նշվում է, որ խումբը կկոչվի «Միասիան շարժվում ենք առաջ» (Onward Together) ու ֆինանսավորում կարող են ստանալ այն քաղաքական խմբերը, որոնք տպավորություն են գործել Քլինթոնի վրա ընտրություններում պարտություն կրելուց հետո:
Իսկ իր՝ Քլինթոնի դերակատարումը լինելու է այն, որ տվյալներ է տրամադրելու քաղաքական շարժումների ներկայացուցիչներին պոտենցիալ հովանավորների և դոնորների վերաբերյալ: