Պայուսակները թեթևանալու են, դպրոցի ճամփան հեշտանալու է. ԿԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ

– Պարո՛ն Հարությունյան, անդրադառնանք Կառավարության ծրագրին՝ կրթությանը վերաբերող հատվածին: Մասնավորապես նշված է, որ դպրոցները պետք է դառնան զարգացման կենտրոններ: Նախորդ Կառավարության ծրագրում նշված էր, որ դպրոցները կվերանորոգվեն, նոր դպրոցներ կհիմնվեն: Ու չնայած այս խոստմանը՝ մարզերում ունենք դպրոցներ, որտեղ երեխաները սովորում են նավթով ջեռուցվող դպրոցներում, տուն վերադառնում մրոտված քթերով, սառած: Այս պայմաններում դպրոցը զարգացման կենտրոնի վերածելը հնարավո՞ր է: Եվ ի՞նչ ենք հասկանում զարգացման կենտրոն ասելով:

– Բոլոր այս գործողությունները, որոնք չեն վերաբերում կրթության բովանդակությանը, չնայած պայմաններն էլ ինչ-որ չափով բովանդակային խնդիրներ են և բովանդակության իմպլեմենտացման, տեղայնացման և կիրառման գործողություններին նպաստում են, ըստ էության՝ կապված են ընդհանուր տնտեսական զարգացումների հետ: Եվ նույն դպրոցի վերանորոգումը և նման կենտրոնների վերածումը հիմնականում կապված են լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման հետ: Շատ ճիշտ եք նշում, որ թեպետ և նախկին տարիների, տասնամյակների ընթացքում անընդհատ խոսվել է դպրոցների վատ պայմանների մասին, բայց շատ քիչ ջանքեր են այս ուղղությամբ գործադրվել և քիչ միջոցներ են ուղղվել դպրոցների վերանորոգումներին: Հիմա, մասնավորապես՝ արդեն այս տարի, ավելի քան մեկ տասնյակ դպրոցների մասին ենք խոսում՝ 7 ավագ դպրոցի և մինչև 10 հիմնական և միջնակարգ դպրոցների, որոնք տարբեր ծրագրերով կվերանորոգվեն: Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետը խոսեց դրա մասին և հանձնարարական տվեց ավելացնել վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների թիվը: Պետք է ասեմ, որ ես անձամբ մեր մի շարք սփյուռքահայ գործընկերների, միջազգային գործընկերների հետ աշխատանք եմ տանում, և մենք փորձելու ենք լրացուցիչ մեծ գումարներ ներգրավել՝ այդ խնդիրները լուծելու համար: Այս պահին բյուջետային հատկացումներով դժվարությամբ կկարողանանք այդ հարցը շատ կարճ ժամանակում լուծել: Իհարկե՝ դա էլի կապված է տնտեսական զարգացումների հետ, որովհետև նոր ֆինանսական միջոցների ներգրավման դեպքում շատ ավելի մեծ գումարներ կհատկացվեն կրթությանը և դպրոցաշինությանը:

– Ուսուցիչների աշխատավարձերի ցածր լինելու մասին բազմիցս է խոսվել, նախկինում Կառավարության ծրագրում էին ներառել, որ ուսուցիչների աշխատավարձերը, խրախուսման մեխանիզմները կվերանայեն: Նոր Կառավարության ծրագրում այդ կետը չկա, բայց ի՞նչ է խոստանում Կառավարությունն ուսուցիչներին:

– Սա մի Կառավարություն է, որը բյուջեում առաջացած լրացուցիչ ֆինանսներն ուղղելու է կոնկրետ ոլորտներին, տվյալ դեպքում՝ կրթությանը, այլ ոչ թե տանելու է իրենց անձնական բիզնեսների համար: Եվ լրացուցիչ միջոցներ ներգրավելու դեպքում դրանք ուղղվելու են այդ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ աշխատավարձերի խնդրի: Վարչապետի և ֆինանսների նախարարի հետ բազմիցս այս հարցը քննարկել ենք, և հիմա փորձում ենք հասկանալ, թե բյուջետային ո՞ր հատկացումներից կարող ենք նույն աշխատավարձերի խնդրին անդրադառնալ: Այստեղ մի շարք այլ խնդիրներ էլ կան, որոնք նույնպես կապված են ֆինանսական հատկացումների հետ, որոնք առաջիկայում պետք է փորձենք լուծել. դա և՛ դասարանների խտությունն է, և՛ ուսուցիչների դրույքաչափերն են… Այսինքն՝ լրացուցիչ հարցեր, որոնք գլոբալ հարցեր են և գլոբալ մոտեցումների անհրաժեշտություն ունենք: Սրանք լուծվող հարցեր են, պարզապես հարցն այն է, թե ի՞նչ ինտենսիվությամբ պետք է լուծվեն: Բայց այն, որ թե՛ Կառավարության, թե՛ նախարարության, թե՛ վարչապետի ուշադրության կենտրոնում են այս հարցերը, մասնավորապես՝ աշխատավարձերի մասով, դա վստահաբար: Ուզում եմ նաև մի շեշտադրում անել, որ ուսուցիչների աշխատավարձերի հարցը շատ հաճախ շահարկվում է տարբեր շրջանակների կողմից, և ես չէի ցանկանա, որպեսզի ուսուցիչներն իրենք թույլ տան նման շահարկումները, որովհետև դա լրացուցիչ լարվածություն է ստեղծում այդ խմբի շուրջ:

– Դասագրքերը դառնալու են երկհատոր: Ձեր այս հայտարարությունը շատ դրական ընկալվեց, բայց մտավախություններ էլ հնչեցին՝ կապված այն բանի հետ, որ Դուք ասել էիք՝ սա ծնողների համար հավելյալ ծախս չի առաջացնի: Շատերը նշում են, որ, հնարավոր է, հրատարակիչների համար ֆինանսական խնդիրներ առաջանան: Որքանո՞վ են այս մտավախությունները տեղին: Հրատարակիչների հետ արդեն ունե՞ք հստակ պայմանավորվածություններ, և երբվանի՞ց կյանքի կկոչվի այս ծրագիրը:

– Ծախսերը փոքր-ինչ կավելանան, բայց դա ԿԳՆ-ն կանի իր ֆինանսների շրջանակում: Այսինքն՝ ծնողների համար լրացուցիչ ֆինանսական խնդիրներ չեն առաջանա: Մի շարք հրատարակիչներ տարբեր դասագրքերի հետ կապված, այդ կիսման հետ կապված հարցեր էին առաջ քաշել, որոնք մենք հիմա քննարկում ենք և, կարծում եմ, լուծումներ կտանք: Բայց այն, որ այո՛, պայուսակները թեթևանալու են և դպրոցի ճանապարհը հեշտանալու է, դա միանշանակ է: Բացի դասագրքերի թեթևացման հարցից՝ այստեղ կա նաև դասացուցակների և տվյալ օրվա առարկայացանկերի ճիշտ կազմման հարցը: Այստեղ էլ, եթե որոշակի փորձը հաշվի առնենք, կարող ենք դասացուցակներն այնպես կազմել, որ դա լրացուցիչ հնարավորություն ստեղծի պայուսակների թեթևացման համար: Բայց այն, որ արդեն լուրջ լուծումներ են տրվում այս ուղղությամբ, և մեր երեխաների առողջության համար ավելի քիչ վտանգներ կլինեն, միանշանակ է:

– Պարո՛ն Հարությունյան, Դուք նաև հայտարարել էիք, որ դասավանդվող առարկաները կվերանայվեն: Արդեն կա՞ հստակեցում, թե ո՞ր առարկաները դուրս կգան դասացանկից, որոնք՝ կավելանան: Ի վերջո՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ճակատագիրն ի՞նչ կլինի:

– Ես այս հարցի պարզաբանումները տվել եմ: Դա գործընթաց է, չէի ցանկանա, որ անընդհատ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հարցը շահարկվի և անընդհատ այդ հարցը տարբեր կերպ տրվի: Դրա հետ կապված ասել եմ, որ ինչպես այդ առարկան, այնպես էլ մնացած առարկաները վերանայվելու են, համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվելու, առհասարակ՝ չափորոշիչների մշակման խմբեր են ձևավորվելու, որտեղ անպայման ներգրավվելու են նաև ուսուցիչները: Ուսուցիչների հիմնական բողոքներից մեկն այն է, որ ասում են՝ մենք անմիջապես տեղում գործողություններ ենք կատարում՝ առարկաների և դասավանդման հետ կապված, և մեր դիտողությունները քիչ են հաշվի առնում: Հիմա այդ չափորոշիչների մշակման գործընթացում անպայման ուսուցիչներ են ներգրավվելու: Առարկայացանկերի վերանայումն անմիջապես կապում եմ չափորոշիչների, ծրագրերի վերանայման հետ: Այն, որ մեր աշակերտները ծանրաբեռնված են, դա միանշանակ է, և չափազա՛նց ծանրաբեռնված են: Այն, որ բազմաթիվ տարիքային անհամապատասխանություններ կան առարկաների մեջ, նույնպես շատ հստակ է, և այս բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան

Հ. Գ. Հիշեցնենք, որ Factor.am-ը դեռևս երկու տարի առաջ բարձրաձայնել էր աշակերտների ծանր պայուսակների խնդիրը՝ զրուցելով Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետի, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի պաթոլոգիաների վիրաբուժության բաժանմունքի վարիչի, դպրոցականների և նրանց ծնողների հետ։

Կարդացեք նաև՝ Դպրոցականի «ճիտին պարտքը». քանի՞ կիլոգրամ է կշռում գիտելիքը: