ԵՊՀ գիտական խորհուրդը ներկայացրել է նիստում ընդունված հայտարարությունը, ըստ որի՝ անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը ներկայացրել է նիստում ընդունված հայտարարությունը, ըստ որի՝ անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ:

Գիտական խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են ճանաչվում բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման սկզբունքները: Այդ սկզբունքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, և մեծապես կարևորվում է դրանց ապահովումը պետական բարձրագույն իշխանության կողմից:

Ասվածի վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովում արված հայտարարությունը՝ բուհական ինքնավարությունը հարգելու և դրան անհարկի միջամտությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Սակայն Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին, հակառակ այս մոտեցման, պետական իշխանության որոշ մարմիններ և պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները և որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երևանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի և ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժևորմանը և զարգացման տեսլականի նախանշմանը:

Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ և հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի չափազանց կարևոր դերակատարումը մեր երկրի պետականաշինության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում՝ գտնում ենք, որ այն հարվածում է ոչ միայն Մայր բուհի, այլև պետության հեղինակությանը և խախտում է բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման միջազգային սկզբունքները:

Նման պայմաններում ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում.

· հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական ազատությունները,

· անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ: