«100-ամյակը նշվելու է մեծ շուքով, Սիմոնյանը լուծում է անձնական հարցեր». Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«100-ամյակը նշվելու է մեծ շուքով, Սիմոնյանը լուծում է անձնական հարցեր»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանի 100-ամյակը նշելու հարցին:

«Արամ Սիմոնյանը ստել է՝ ասելով, որ 100-ամյակը չի նշվելու, քանի որ ինքն է ռեկտոր»,- ասաց ԿԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ շուտով հանձնաժողով է ստեղծվելու՝ մեծ շուքով նշելու համար մայր բուհի 100-ամյա հոբելյանը:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արամ Սիմոյնանն ասել է, որ ԵՊՀ-ն իրեն պետք է իր դեմ հարուցված քրեական գործերից պաշտպանվելու համար:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել»:

Ինքը՝ Արամ Սիմոնյանը, Factor.am-ի հետ զրույցում «բացարձակ հերյուրանք» համարեց իրեն վերագրվող կաշառքը:

Մանրամասները՝ տեսանյութում: