Մագիստրոսական թեզերը` Արարատի մարզի զարգացման ծրագրերի հիմքում. ՀՀ ԿԳՆ

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում այսօր մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ողջունել է Արարատի մարզպետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել բուհերի ղեկավարներին՝ արագ արձագանքելու համար։ «Կրթության և գիտության նախարարությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման ծրագրերին։ Մենք հույս ունենք, որ նախաձեռնությունը կհաջողի, և իրականացված հետազոտություններն իրոք կնպաստեն Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-իր խոսքում նշել է փոխնախարարը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Արարատի մարզի արդի պահանջներն ու հեռանկարները՝ հուշագրով բուհերի մագիստրոսներին առաջարկվում է որոշակի թեմաներով իրականացնել լոկալ և առարկայական ուսումնասիրություններ, որոնք հետագայում կարող են դառնալ տվյալ ոլորտի աշխատանքային կամ բիզնես (ներդրումային) ծրագրեր` նպաստելով մարզի բազմաոլորտ զարգացմանը, ինչպես նաև կայուն երաշխիքներ տրամադրել ոլորտն ուսումնասիրած ուսանողներին աշխատատեղերով ապահովման հարցում: «Արդյունքում կձևավորվի բուհ-մարզպետարան-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցություն, երբ մագիստրոսական թեզերն ավելի արդյունավետ կծառայեն իրենց նպատակին և չեն դառնա միայն համալսարանների գրադարանային նմուշ»,- նշել է Գարիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ուսանողները կարող են իրենց թեզերը պաշտպանել հենց մարզպետարանում: Մարզպետը նաև հույս է հայտնել, որ բուհերի հետ համագործակցության այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս մարզերի համար՝ ընդգծելով, որ ծրագրով փորձ է արվում խնդիրների լուծման ավանդական ձևից անցնել գիտական հենքի վրա լուծման տարբերակին՝ 21-րդ դարին համապատասխան:

Բուհերի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ողջունել են նախաձեռնությունը՝ նշելով, որ բուհերում հետազոտական աշխատանքների մեծ մասը իսկապես մնում է գրադարաններում կամ օգտագործվում որոշակի ուսումնասիրությունների համար:  Նրանց խոսքով՝ բուհից աշխատաշուկա անցումը, բուհ-գործատու կապի ամրապնդման լավագույն օրինակը հենց այս ձևաչափն է, երբ գործատուն պահանջում և կարևորում է այն աշխատանքը, որտեղ կա գիտական միտք, և հետազոտությունները պրակտիկ կիրառություն ունեն իրական կյանքում:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ մարզպետարանը պատրաստակամ է բուհին ներկայացնել մարզում առկա որևէ տեղային հիմնախնդիր և/կամ մասնավոր գործընթաց, իսկ բուհն իր հերթին՝ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձա­քննություն­ների (հետազոտությունների, վերլու­ծութ­­յուն­ների­) միջոցով տվյալ հիմնախնդիրներից գիտական հենքով ձևավորել մագիստրո­սա­կան թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ: Բացի այդ, բուհը պատրաստակամ է տվյալ թեմաները առաջարկել ուսանողներին՝ ամբիոններում և տեղերում հետազոտություններ իրականացնելու, իսկ մարզպետարանը պատրաստակամ է գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերել հետազոտություն իրականացնող համալսարանականին:

Հուշագրով կողմերը կհամագործակցեն նաև ներդրումային, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի հա­մա­տե­ղ իրականացման շուրջ՝ հետազոտություններին ներդրումային ծրագրի (արտադրանքի) տեսք տալով, ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործման և այլ հարցերի շուրջ:

Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Արարատի մարզպետարանի և Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև: