Լավ կլինի՝ Էդմոն Մարուքյանը մտածի, թե ինքն ինչպիսին պետք է լինի. Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարծում է, որ ընդդիմությունը դեմ քվեարկեց Կառավարության ծրագրին, քանի որ առաջին անգամ կարողացավ ազատ գործել:

«Դեմ քվեարկեցին ոչ թե այն պատճառով, որ այն վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք գործեցին ընդդիմադիր, ազատ: Գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել»,- փետրվարի 18-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Լենա Նազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չցանկացավ լսել ԲՀԿ-ին և նրա առաջարկները մյուս ընդդիմադիր ուժի հետ քննարկել ու ներառել ծրագրում, քանի որ ԲՀԿ-ն ծրագրի քննարկման օրերին պնդում էր, որ կողմ կքվեարկի ծրագրին, եթե իրենց առաջարկները տեղ գտնեն դրանում կամ գոնե բանավոր պայմանավորվածություն լինի այդ մասին, Նազարյանը պատասխանեց. «Եթե ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում՝ գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ներկայացնելու, և եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ այդ փուլում Կառավարությունը կներառի դրանք»:

Խոսելով ընդդիմության քննադատությունների մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրանք բովանդակային չէին, և երբ ինքը փորձում է հիշել այդ քննադատությունները, ապա միակ բառը, որ մտաբերում է՝ «մուննաթ գալն է»:

«Իսկապես, մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցրած քննադատությունը», – ասաց Նազարյանը: Նա նաև հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանն իրավունք չունի որոշել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՞ քաղաքական գործիչ պետք է լինի. «Լավ կլինի՝ Էդմոն Մարուքյանը մտածի, թե ինքն ինչպիսի քաղաքական գործիչ պետք է լինի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան