Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

«Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ փոխելն է և սա մեզ համար ունի ռազմավարական ու անկյունաքարային նշանակություն՝ մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման համատեքստում: Ուզում եմ ասել, որ այստեղ ունենք աշխատելու երեք ուղղություն:

Առաջինն, իհարկե, մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է՝ այս հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ:

Երկրորդ ուղղությունն, իհարկե, օրենսդրության առումով հարկային արդար համակարգ ստեղծելն է և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ:

Երրորդը՝ ոչ պակաս կարևորը, եթե ոչ ամենակարևորը, Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է, որը չափազանց կարևոր է:

Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր մենք ունեցել ենք նաև Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից:

Սա չափազանց կարևոր խնդիր է և ես ուզում եմ, որ այս խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմը և նաև ամբողջ կազմը գիտակցի: Ակնկալում եմ, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այդ կերպարը չլինի ուղղակի, այսպես ասած, փիառ գործիք, այլ լինի խորը բովանդակային վերլուծության, քննադատությունների, խորը հաշվառման և արդարացի քննադատություններին արձագանքման տրամաբանության մեջ:

Սա չափազանց կարևոր է և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը՝ պարոն Անանյան Ձեզ և ընդհանրապես ՊԵԿ-ի ողջ կազմին: Պայմանավորվենք, որ մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կարողացել անել այս տրամաբանության մեջ և ինչ արդյունքների ենք հասել: Պետք է ուշադիր հետևենք նաև հանրության արձագանքին այս գործընթացի և ակնկալվող փոփոխությունների նկատմամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնոհուհետև ՊԵԿ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո: