Կառավարության ծրագիրը չի անդրադառնում դատավորների ներքին կախվածության խնդրին․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության ամբողջ ծրագիրը, որպես հետհեղափոխական Կառավարության ծրագիր, շատ ավելի թույլ է արտահայտում հեղափոխությունից ակնկալիքները, և, կարծում ենք, որ հեղափոխական ժողովրդի ակնկալիքները թույլ են արտահայտված Կառավարության ծրագրի բոլոր բաժիններում՝ այդ թվում և՛ դատական համակարգի, և՛ մարդու իրավունքների բաժնում։ Այս մասին այսօր «Ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Եթե համեմատում ենք այս ծրագիրը նախորդ Կսռավարության ծրագրի հետ, ապա տեսնում ենք, որ այն ունի նույնատիպ մոտեցումներ թե՛ խնդիրների առաջադրման, թե՛ խնդիրների լուծման մեխանիզմների առումով։ Կարծում ենք, որ այն իրողությունները, որոնք մենք ունենք 2018 թվականի ապրիլից հետո, ճիշտ ձևով տեղ չեն գտել Կառավարության այս ծրագրում, և այն ոչ թե դեպի ժողովրդավարական զարգացման միտում ունեցող Կառավարության ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելուն կամ ամրագրելուն միտված մի փաստաթուղթ»,- ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնեց Հարությունյանը՝ նշելով, որ նախքան դրա ընդունումը իրենք ներկայացրել են առաջարկություններ, որոնք, սակայն, որևէ արձագանքի չեն արժանացել։

Անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ բաժնին՝ Հարությունյանը նշեց, որ դատաիրավական համակարգի վերաբերյալ գործադիրը արձանագրել է ընդամենը երկու խնդիր, թեև դրանք շատ են։ «Ասվում է՝ գործադիր իշխանության կողմից հրահանգավորված որոշումների կայացումը պետք բացառվի։ Տարիներ շարունակ, սակայն, այս խնդիրների մասին արձանագրվել է, բայց լուծումների ուղղությամբ կա անհամաչափություն․ մի կողմից արձանագրում է խնդիրը, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ մակարդակով դրանց լուծումներ չի առաջադրվում։ Օրինակ՝ ծրագիրը չի անդրադառնում դատավորների ներքին կախվածության խնդրին, ծրագրում չի ասվում նաև, թե ի՞նչ պետք է անել այն դատավարների հետ, որոնք որոշումներ են կայացրել գործադիրից ունենալով որոշակի հրահանգավորումներ։ Օրինակ՝ ապրիլի իրադարձությունների ժամանակ արձանագրեցինք, որ հավաքների լիդերների նկատմամբ դատարանների կողմից որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը, որը, սակայն, փոխվեց մի քանի ժամ անց՝ քաղաքական միջավայրի փոփոխությամբ պայմանավորված»,- ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահը՝ շեշտելով, որ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումն այն առաջնահերթությունը չէր, որը պետք է ամրագրված լիներ նման կարևոր փաստաթղթում։

Հայկուհի Հարությունյանը նաև հիշեցրեց, որ թեև 2017 թվականի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր հայտնել ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ, բարձրաձայնել էր առկա խնդիրների մասին, որոնք, սակայն, օրենսդրական առումով լուծումներ չստացան։

Մանրամասները՝ տեսանյութում։