Ագրարային համալսարանի արձագանքն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ազգային Ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։

Համալսարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարին ուղղված խոսք ասելու պատեհությունից օգտվելով, պարոն Մարուքյանն, ըստ էության, կամա, թե ակամա մոլորեցնելու փորձ արեց Ազգային Ժողովի իր գործընկերներին և հանրությանը՝ թույլ տալով արտահայտություններ Ագրարային համալսարանում ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին։

«Մարուքյանը նախ նշեց, որ նախարարն Ագրարային համալսարանի ռեկտոր է «նշանակել» իր մտերիմներից մեկին՝ սահմանելով 855 հազար դրամ աշխատավարձ: Ստիպված ենք պատգամավորին հիշեցնել կամ տեղեկացնել, որ համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հագաբարձուների խորհուրդը: Երկրորդ, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել: Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախ նշված գումարն արտացոլում է ռեկտորի աշխատավարձը՝ ներառյալ հարկերը: Բացի այդ, բարձրացել են ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ևս 330 հոգու աշխատավարձերը: Ընդ որում, դա արվել է նվազագույն ծախսերով: Մի՞թե իրավաբանության և պատգամավորական աշխատանքի մեջ «թրծված» պարոն Մարուքյանի համար աշխատավարձի բարձրացումը կոռուպցիա է: Ի դեպ, վերոնշյալ գումարը Ագրարային համալսարանի նման հսկա կառույցի ղեկավարի համար, մեղմ ասած, բարձր չէ, մանավանդ՝ համեմատության մեջ դնելով չափերով համարժեք այլ պետական բուհերի ռեկտորների աշխատավարձերի հետ:
Մարուքյանին մոլորության մեջ գցող հանգամանքները կամ աղբյուրներն ակնհայտորեն բավարար խորաթափանցություն չեն դրսևորել նաև «մեկ աշխատող և մեկ պետ ունեցող բաժնի» աշխատանքը գնահատելիս՝ այն պարզ պատճառով, որ մեկ աշխատողով բաժին համալսարանում չկա: Երկու նորաստեղծ բաժինները՝ Մարկետինգի և զարգացման բաժինը և Գիտական ծրագրերի համակարգման բաժինը, որոնց մասին ամենայն հավանականությամբ փորձել է խոսել պարոն Մարուքյանը, ոչ միայն մեկ աշխատողով բաժիններ չեն, այլև այս պահին էլ ունեն առաջատար մասնագետի մեկական թափուր տեղ:

ՄԶ բաժինն, օրինակ, հասցրել է գործընկերային կապեր հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և կրթական ու հետազոտական բնույթի ներդրումային ծրագրերի մի շարք հայտեր ներկայացնել և իրականացման համաձայնություն ձեռք բերել: Արդեն 80 հազար ԱՄՆ դոլարի չափով համաձայնություն ունենք լսարանների կահավորման և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, բաժնի պետի ամսական աշխատավարձը կազմում է 200 հազ. դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ աշխատանքի արդյունավետության գնահատականը թողնում ենք ընթերցողին:
Համալսարանում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես օպտիմալացումը «դասական» մարուքյանական ոճով ներկայացնելուց առաջ կարելի էր հետաքրքրվել և իմանալ, որ համալսարանում մարդկանց հնարավորություն է տրվում համակարգչային ծրագրակազմերի անվճար դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը և մրցունակությունը: 300-ից ավելի ուսանողներ և դասախոսներ մեծագույն ցանկությամբ մասնակցում են դասընթացներին: 100-ից ավելի դասախոսներ էլ ներգրավված են անգլերենի ուսուցման տարբեր մակարդակների դասընթացներում: Որակավորման բարձրացման պահանջարկը և համալսարանի նոր ղեկավարության օրոք ընձեռած հնարավորությունները միանգամայն համարժեք են:

Ի դեպ, դասախոսների աշխատավարձերը թեև անվանական առումով առայժմ չեն բարձրացել, սակայն դա արվել է անուղղակի կերպով՝ աշխատավարձի նույն չափի պահպանմամբ նվազեցնելով դասախոսի լսարանային ծանրաբեռնվածությունը: Մինչև սեպտեմբեր էականորեն բարձրանալու են նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, և դա նույնպես կառուցվածքային բարեփոխումների կարևոր արդյունքներից մեկը կլինի: Այժմ վերանայվում են կրթական ծրագրերը․ սա ենթադրում է առարկայական ցանկի արդիականացում և, այո՝ նաև հնացած առարկաների՝ ուսումնական պլանից դուրս թողնելը:

Էդմոն Մարուքյանի «սկզբունքային» դիրքորոշումը, ցավոք, սխալ հասցեատիրոջ է հանգել: Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը, այն էլ դատարկ փամփուշտով: Բայց ամեն դեպքում, մենք էլ կարող ենք հետաքրքրիր զբաղմունք հուշել, օրինակ՝ Ագրարային համալսարանում տեղի ունեցող արմատական դրական փոփոխությունների վերաբերյալ: Ընդ որում, մենք դա կանենք հաճույքով, գործընկերության ոգով, Ագրարային համալսարանի հոգաբարձուների նոր խորհրդին և նոր ղեկավարությանը բնորոշ բաց, թափանցիկ և մասնագիտական բարձր չափանիշներով բնութագրվող»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: