Ոչինչ չկա, լոլո, բլա-բլա՝ Բագրատյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Լուրեր

15.01.2025 | 23:34
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ստորագրել
15.01.2025 | 23:30
Բաքուն հայտնում է Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանության մասին
15.01.2025 | 23:13
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան ունակ է «ջախջախելու» բոլոր ահաբեկիչներին և կոչ արել «ձեռքերը հեռացնել» Սիրիայից
15.01.2025 | 22:57
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի կողմից ոչնչացված բոլոր զինյալներին փոխարինող է գտել․ Բլինքեն
15.01.2025 | 22:49
Կստեղծվի ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ․ վարչապետը համակարգող խորհրդի նախագահն է
15.01.2025 | 22:42
Թրամփն այլևս չի խոստանում 24 ժամում վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը. FT
15.01.2025 | 22:27
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2025 | 22:14
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրացման համար ձերբակալվածներին
15.01.2025 | 22:00
ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ՀՀ-ն չի ներկայացրել․ այս պահին դրանից խոսելը ժամանակավրեպ է․ Ծովինար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 21:49
Քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին
15.01.2025 | 21:34
Ռուսաստանն օդային հարձակումներ էր ծրագրել Լեհաստանի և այլ երկրների դեմ․ Տուսկ
15.01.2025 | 21:20
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
15.01.2025 | 21:11
Բաքվում կանխվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկի դեմ ծրագրվող մահափորձը․ իսրայելական ԶԼՄ-ներ
15.01.2025 | 21:00
ԱՄՆ-ից եկող թիմը կարող է օգնել ՀՀ սահմանների պաշտպանությանը, բայց մե՛նք պիտի կառուցենք մեր անվտանգային միջավայրը․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 20:54
Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Կառավարության հնգամյա ծրագրին, վեր է հանել իր կարծիքով այդ ծրագրի խոցելի մասերը:

Հրանտ Բագրատյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

« Ընդհանրապես, որպես կանոն, այդ ծրագրում ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ։
1. էջ 3 «Ներառական տնտեսություն» – տնտեսությունը ներառական չի լինում։

Ներառական կարող է լինել տնտեսության արդյունքների բաշխումը։

2. էջ 6։ պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը։ Նման Անիմաստ նախադասություններ շատ կան։
3. էջ 7։ Առողջապահության ապահովագրության ներդնում – ի՞նչպես, նշել
4. էջ 8։ Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրում – չլինող բան է
5. էջ 8 – Արտաքին և ներքին անվտանգության ապահովում – լոլո
6. էջ 9 – իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։ իսկական լոլո
7. էջ 12-15 Ներքին անվտանվությունՀանցագործության դեմ պայքար, համաճարակների դեմ պայքար և նման բաներ։ Լոլո

8. էջ 16-19 – հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտու¬թյունը՝ լոլո։
9. էջ18 – Չինաստանը, Հնդկաստանը և ճապոնիան նորից նույն նախադասության մեջ են, նույն կուպեում։
10. էջ19 – Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավ¬վա-ծության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։ Ու՞մ է պետք նման անմիտ նախադասությունը։
11. էջ 19 Խղճուկ և կեղծ է սփյուռքի հետ բաժինը

12. էջ 20-21։ Պայքար կոռուպցիայի դեմ։ Լոզունգներ են։

13. էջ 21։ այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպու¬թյունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարո¬ղանան լինել բարձրաստիճան պաշտոնյա. Սա կատարյալ դեմագոգիա է։ Եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում նման բան չի կարող լինել։

14. էջ 24 – Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացա¬կարգերով կազմակերպելու ուղղությամբ: Կատարյալ անհեթեթություն է։

15. էջ29 – Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Բայց այն արդեն վերացած է։ Ըստ ՀԲ-ի կազմում է 1.8%։

16. էջ26-28 – Հատուկ լրագրողները կարող են ռեգիստրից տվյալներ ստանալ։ Այ քեզ բան։ Իսկ եկամուտների համապատասխան հայտարարագրում չի նախատեսված։ Բացի այդ, հատուկը ո՞րն է։ Բա մինչ այդ խոսում էինք իրավունքների հավասարությունից։
17. էջ30-31 – թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ոչ մի թիվ չկա։
18. էջ 31 Առողջապահություն – ոչինչ չկա, լոլո

20. էջ 32-35 Ու՞մ է պետք այսպիսի նախադասություն՝ Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: լոլո։ Գիտությունը բլա-բլա։

21. էջ 35-37 – Մշակույթ – բլա բլա

22. էջ 37-40 – սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր – 0
23. էջ 40 – Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Ոչ, նպատակը տնտեսական աճն է։
24. էջ 40 – ՀՆԱ միջին աճ՝ 5 տոկոս։ Ծրագրի առաջին թիվն է։
25. էջ 46 – Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Սա երկրորդ թիվն է։ Ի դեպ անհավանական, չհիմնավորված։

26. էջ 49 – Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա երրորդ թիվն է։

27. էջ 50 – Մինչև 24 մլն-ը ՇՀ և շահութահարկից ազատելը սխալ քայլ է տնտեսական քաղաքականության իմաստով։

28. էջ 48-51 – Արդյունաբերություն։ Ոչինչ չկա։
29. էջ 52 – Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա-կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Սա 4-րդ թիվն է։ Ի դեպ, օգտագործվում է տնային տնտեսություն բառակապակցությունը (պետք է լիներ գյուղացիական տնտեսություն)։ Ընդհանուր առմամբ այս բաժնում էլ ոչինչ չկա։

30. էջ 54 – հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուց¬վածքների զարգաց¬մանն ուղղված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային. Ի՞նչ սուբվենցիայի մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության պետք է ինքնաֆինանսավորում լինի։

31. էջ56-57 – Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է։
32. էջ57 – Արևային կայանների տես կշիռը մինչև 2022-ի վերջը կհասցվի 10%-ի։ Սա 5-րդ թիվն է ծրագրի։

33. էջ59 – 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Ուրեմն աշխատանքներ են տարվելու աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ անհեթեթ է։

34. էջ67 – Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Սա կատարելապես անընդունելի է։ Պահանջարկի խրախուսումից առաջարկի խթանմանն ուղղված զարգացման պարագայում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացումն անխուսափելի է»։

 

Կառավարության ծրագրի վերաբերյալ Հրանտ Բագրատյանի՝ Factor.am-ին տված հարցազրույցը՝ այստեղ: