«Ո՞նց, երգիչներին ու փաստաբաններին պետք է հարկե՞լ»․ Փաշինյանը չի հասկանում հարկվել չուզողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի փետրվարի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կառավարության ծրագիրը, որը խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը, խոսելով տնտեսական հեղափոխության մասին, առանձնահատուկ ընդգծեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունն ու անդրադարձավ վերջին շրջանում առաջարկվող փոփոխություններից որոշների վերաբերյալ հանրային քննադատություններին։

«Եկեք հետևենք մեր երկրում տեղի ունեցող դիսկուրսին․ ում ուզում ես մոտենաս և ասես, որ պետք է հարկ վճարի, պարզվում է՝ մեկը հայտնի երգիչ է, մյուսը՝ հայտնի փաստաբան, էն մյուսն էլ հայտնի մտավորական կամ հայտնի երիտասարդ։ Ասում են՝ ո՞նց, երգիչներին ու փաստաբաններին պետք է հարկե՞լ․ էս ի՞նչ խայտառակություն է։ Ոչ մեկ չի ուզում հարկ վճարել, բայց ուզում են թոշակներն ու աշխատավարձերը, պաշտպանության մակարդակը բարձրանան, ճանապարհները լավը լինեն, բայց ոչ մեկ հարկ չվճարի։ Սա ամենամեծ դիլեման է Հայաստանում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իր քաղաքական թիմը հայտարարում է, որ պայքարում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ և այժմ բոլորին հրավիրում է տնտեսական հեղափոխություն անելու, բայց, կարծես թե, բոլորը պատրաստ են դա անել՝ միայն թե կողքից հետևելով:

«Հանկարծ իրենց վրա որևէ պարտավորություն չլինի»,- նկատեց վարչապետը։

Անդրադառնալով Կառավարության ծրագրում աղքատության հաղթահարմանը միտված քայլերին՝ Փաշինյանը առանձնացրեց, որ այս ոլորտում կան լրջագույն խնդիրներ՝ նպաստների հասցեականության հետ կապված։ «Մենք մեր ծրագրում գրել ենք, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու հավակնություն ունենք մինչ 2023 թվականը, սակայն, դա իրականում շատ մեծ հավակնություն չէ, որովհետև հաշվարկները փաստում են, որ տարեկան 1,4 մլրդ դրամ ծախսելով դա հնարավոր է, բայց այդ գումարը պետք է հասնի ճիշտ հասցեատիրոջը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան