«Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը մրցակցությունից դուրս է գալիս»․ ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն Սասուն Միքայելյանն է

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք, որի ընթացքում, միաձայն որոշմամբ, ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել են Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

«Միշտ էլ կարծիքներ են եղել, թե՛ Արամ Սարգսյանի թեկնածության օգտին, թե՛ Սասուն Միքայելյանի։ Նրանք երկուսն էլ մտերիմ ընկերներ են, իրար մեջ էլ են հարցը քննարկել և այսօր Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը մրցակցությունից դուրս է գալիս։ Չի պատրաստվում առաջադրվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը:

Հարցին, թե չկային Միքայելյանի թեկնածության առաջադրմանը դեմ քվեարկող ազատամարտիկներ, Կետիկյանը պատասխանեց․ «Բոլորը միաձայն կողմ են քվեարկել երկու բանի համար, որ կա անհրաժեշտություն արտահերթ համագումարի, որի ժամկետները առաջիկայում կճշտենք՝ կասենք, և որ այդ համագումարում առաջադրելու ենք Սասուն Միքայելյանի թեկնածությունը։ Ազատամարտիկներն այլ թեկնածուների չեն առաջադրել»։

Սասուն Միքայելյանի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում ընտրելու հարցը վերջնական կորոշվի ԵԿՄ արտահերթ նիստում, որի օրը դեռևս հստակեցված չէ։

Լիլիթ Շաբոյան