Թվեր կան, որ կան, թվեր էլ կան, որ չկան․ Միքայել Մելքումյանը՝ Կառավարության ծրագրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

«Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում է Կառավարության ծրագիրը. հպանցիկ անցնել և կարծիք հայտնել չեն կարող»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ հստակ այժմ կարող է խոսել միայն մի բանի մասին։

«Մեկ բան ես կարող եմ ասել, մեկ դրույթ՝ անցյալ տարի ես երկու անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության հարկի շեմը չիջնի 115 մլն դրամից, հունվարի 1-ից, փաստորեն, իջել է, 58.35 մլն է, իսկ դա գիտեք, որ փոքր ու միջին բիզնեսի համար շատ կենսական նշանակություն ունի, որովհետև հարկման ռեժիմ է փոխվում: Եվ ես նայում եմ ուրախությամբ, որ այդ 115 մլն-ը պահպանվում է, որ կառավարության ծրագրում կա և Հարկային օրենսգրքով է։ Բայց ինձ մոտ մի հետաքրքիր հարց է առաջանում՝ ես մի քանի ամիս առաջ գրել էի՝ պահպանել, չմերժել, հիմա պահպանում է։ Դեռ այսքանը»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ երկրում կատարվել են իրադարձություններ՝ կապված կոռուպցիայի, արհեստական մենաշնորհների հաղթահարման հետ, որոնք իսկապես հաղթահարվել են, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ միջոցառումներ կան, որոնք պետք է կատարվեն, հետևաբար ներդրումների գալը հաշվիչի նման չէ, որ երեկոյան անջատվեց, առավոտ եկավ. «Մարդիկ պետք է տեսնեն, որ ներդրումների անվտանգությունը և նվազագույն շահութաբերությունը երաշխավորված է: Այդտեղ լուրջ խնդիրներ կան՝ կապված հատկապես դատաիրավական համակարգի ռեալ անկախության հետ: Բիզնեսը սիրում է, որ կարճ ժամկետներում վճիռները կայացվեն։ Խնդիրներ կան կապված ֆինանսական շուկայի զարգացած լինելու հետ»։

Հարցին այս Կառավարության ծրագրում թվեր կա՞ն, պատգամավորը պատասխանեց․ «Թվեր կան, որ կան, թվեր էլ կան, որ չկան․ մի երկու թիվ կա, օրինակ, համախառն ներքին արդյունքի 5 տոկոս կամ, որ ասում են, որ արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2023 թվականին պետք է լինի 43-45 տոկոս, հիմա 23 տոկոս է․․․Մի քանի թվեր կան»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան