Պեմզաշենցիները բոյկոտում են Մանվել Գրիգորյանի կնոջ գազալցակայանը. գյուղապետը գեներալի սանիկն է

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող բիզնեսի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ բոյկոտում են իրենց գյուղում գործող Գրիգորյաններին պատկանող ավտոգազալցակայանը: Այն գրանցված է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի անունով:

Ըստ տեղեկությունների՝ ստացվող եկամուտները չեն գոհացնում Գրիգորյաններին, և վերջիններն Էջմիածնից հաշվապահների են «գործուղել» Պեմզաշեն՝ պարզելու, թե ինչո՞ւ է եկամուտն այդքան քիչ:

Գազալցակայանի աշխատանքին հետևում է Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը Մանվել Գրիգորյանի սանիկն է: Գրիգորյանի տղաները Պեմզաշենում հայտարարել են, թե քիչ եկամուտ ստանալու պատճառը պարզելուց հետո աշխատանքից ազատելու են գյուղացիներին և աշխատակիցներ են բերելու Էջմիածնից:

Սա հարուցել է պեմզաշենցիների զայրույթը, և նրանք որոշել են բոյկոտել Գրիգորյանի կնոջ գազալցակայանն ու իրենց մեքենաներն այլ վայրերում լիցքավորել:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցեց Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են Գրիգորյանները խստացված ստուգումներ սկսել իրենց իսկ գազալցակայանում:

«Խստացված ստուգումները ո՞րն է, ես այդ գազալցակայանից տեղեկացված չեմ»,- ասաց Մանվել Գրիգորյանի սանիկը:

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե բնակիչները բոյկոտել են լցակայանը, Ոսկանյանը պատասխանեց. «Մեզ մոտ նման մտածելակերպ չկա, ժողովուրդն ապրում է իր բնականոն հունով»:

Ի դեպ՝ Պեմզաշենի հարակից գյուղերի բնակիչներն ասում են, որ այս կայանում ավտոմեքենաները թերի են լիցքավորում: Նրանց պնդմամբ, եթե վարորդը, օրինակ, պահանջում է երկու հազար դրամի լիցքավորում, ԱԳԼՃԿ-ում երկու հարյուր դրամի չափով պակաս գազ են լիցքավորում:

 

Հայկ Վարդանյան