Գիտության նկատմամբ կառավարության վերաբերմունքը չի փոխվել. ԵՊՀ աշխատողների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
Բոլորը

Մայր ԲՈՒՀ-ի շուրջ 450 աշխատակից կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Անցած տարվա դեկտեմբերի 27-ին կառավարությունը որոշում է կայացրել հիմնադրամներին, այդ թվում՝ ԵՊՀ-ին, գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորում հատկացնել մրցութային կարգով։

Այսօր առավոտյան ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ մի շարք գիտաշխատողներ բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել:

Առավոտից մեկնարկած ակցիայի ընթացքում մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումը:

Որոշման համաձայն՝ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը: ԵՊՀ գիտաշխատողները վստահ են, որ ընդունված որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը:

«Նշված օրենքով չկա որևէ դրույթ, որը ենթադրում է բազային ֆինանսավորման հատկացումը մրցութային կարգով։ Գիտահետազոտական ենթակառուցվածքների կառուցման և զարգացման համար ֆինանսավորումը պետք է լինի անընդհատ»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան