ՊՆ-ն չի դառնում վարչապետին առընթեր, որովհետև ՀՀ ներքին գործերին չի առնչվում. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության համար կարևոր է հիմքը և նպատակը ցանկացած բանի, որ արվում է: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ց է վախենում «Իմ քայլը», երբ խուսափում է ԱԱԾ-ն և ոստիկանությունը հանել վարչապետի վերահսկողությունից:

«Սուպերվարչապետության մասին խոսելիս մենք ասել ենք՝ այո՛, պատրաստ ենք քայլ-քայլ գնալ նրան, որպեսզի չունենանք սուպերվարչապետություն կոչված երևույթն այնպիսին, ինչպիսին կա՝ իր բացասական հետևանքներով»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը, Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է, որպեսզի ոստիկանությունը նույնպես հաշվետու լինի խորհրդարանին, ինչպես այլ կառույցներ. «Պարզապես մեզ համար հստակ չէ դեռ այս պահին, թե ինչպիսի ձևաչափով այն պետք է հաշվետու լինի: Սա իսկապես կարևորում ենք, պարզապես պետք է հասկանանք, թե ինչու պետք է լինի հենց, օրինակ, նախարարության կարգավիճակով, արդյո՞ք դա իր մեջ վտանգներ չի պարունակում: Մեր ընդդիմադիր գործընկերների հետ ուսումնասիրենք և գտնենք ամենահարմար ձևաչափը: Խուսափելու մասին խոսք չկա»:

Դիտարկմանը, թե իշխող ուժի ընդդիմախոսներն ասում են, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նախարարություն դառնալու դեպքում ոստիկանությունը կքաղաքականացվի, ապա ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը չի փոխանցվում վարչապետի վերահսկողությանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կան կառույցներ, որոնք առնչվում են ՀՀ ներքին գործերին՝ քաղաքացիներին, հանրային կյանքին, ինչպիսին է ոստիկանությունը: Ուժային կառույցները, Սահմանադրությամբ նույնպես ամրագրված է, չեն առնչվում ՀՀ ներքին գործերին: Այս առումով, իհարկե, կա տարբերություն»:

Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ պատճառներից մեկը, որ ոստիկանությունը հիմա որևէ նախարարական համակարգում չկա, հենց դա էր, որ ոստիկանության պարագայում կուսակցական, քաղաքական ուղղորդումը վտանգավոր է հենց ՀՀ քաղաքացու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում