Ուղտը նստել՝ կուզեկուզ ենք ման գալիս․ երբ Ալիևը սպառնում է Երևանին՝ բնական է, որ Երևանը պիտի հակամարտության կողմ լինի․ Արա Պապյան

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Միջազգային հանրությունը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել դրանում ներգրավված երեք կողմերի փոխարեն, ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար: Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյան հետ:

-Պարո՛ն Պապյան, արդյոք Հայաստանը պաշտոնապես մինչ այս ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներկայացել է որպես հակամարտության կողմ։

-Թեև պարբերաբար ՀՀ և ԱՀ պաշտոնյաներ հայտարարել են, որ հակամարտությունը Արցախի և Ադրբեջանի միջև է, այդուհանդերձ ՀՀ-ն երբեք էլ հակամարտությունից դուրս չի եղել: Այդ փաստի իրավական ձևակերպումը և ընկալումը միշտ է եղել: Բիշքեկի զինադադարից սկսած մինչև ներկա բանակցային – շփումային ձևաչափ՝ դա են վկայում: Դրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիները զինվորական ծառայություն են անցնում , այսպես կոչված, Արցախի Հանրապետության տարածքում: Ես որևէ խնդիր չեմ տեսնում ՀՀ-ի համար հակամարտության մեջ կողմ լինելու ընկալման հարցում: Ի վերջո, 1921 թ. ոտնահարվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

-Ի՞նչ փոփոխություններ են հնարավոր Հայաստանի՝ հակամարտության երրորդ կողմ լինելու մասին վարչապետի  հայտարարությունից հետո։

-Որևէ էական փոփոխություն չեմ տեսնում: Ի վերջո բանակցային ձևաչափը չէ, որ պայմանավորում է բանակցության արդյունքը: Կարծում եմ՝ նման հայտարություն արվել է, որպեսզի հնարավորություն տրվի վարչապետին արդեն, չհակասելով իր նախին հայտարարությանը, այն է՝որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, բանակցելու: Այսինքն, վարչապետը կարող է ասել, որ ինքը բանակցում է միայն ՀՀ անունից, իսկ քանի որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ պիտի նաև երրորդ կողմը՝ Արցախը  ևս մասնակցի բանակցություններին: Ինձ համար բանակցությունների բուն հիմքն է կարևոր, այն է՝արդյոք տարածքներ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ դիմաց սկզբունքը դեռ կա՞, թե ոչ:

-Այնուհանդերձ՝ սա կարելի է գնահատել որպես պաշտոնական Երեւանի մինչ այս ունեցած դիրքորոշման փոփոխություն: 

-Բանակցության հիմքի առումով՝ ոչ: Ձևաչափի համար որոշակի ինֆորմացիոն հենք ստեղծելու առումով՝ այո: Այսինքն՝ վերադարձ ի շրջանս յուր։ Կրկնում եմ՝ հիմա վարչապետը կարող է բանակցել առանց մտահոգվելու, որ իրեն կմեղադրեն իր ասած ձևաչափը խախտելու մեջ:

-Ի՞նչ շրջանի մասին է խոսքը՝ երբ ասում եք վերադարձ ի շրջանս յուր։ Եր՞բ է Հայաստանը պաշտոնապես եղել հակամարտության կողմ։

-Այն շրջանի, երբ ՀՀ-ն միայնակ էր բանակցում, առանց մինչև իսկ Արցախի ձևական ներկայության՝ մի քսան տարի: Դա ամրագրումն է այն փաստի, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Կարևորը խոսքերը չեն, կարևորն իրողություններն են: Դա, ի դեպ, ամրագրված է նաև ՄԻԵԴ դատարանի կողմից: Օրինակ, Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռում:

Շողիկ Գալստյան