«Սուպերվարչապետության բարի ու չար երանգները». հեղափոխական թիմը մտափոխվե՞լ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխությանն ընդառաջ ակտիվորեն քննարկվում է հարցը՝ արդյո՞ք Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է շարունակեն մնալ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, թե՞ դառնան նախարարություններ և հաշվետու լինեն խորհրդարանին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 1-ին, որպես վարչապետի ժողովրդական թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու համար, ասել էր. «Միանշական է, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ։ Իհարկե՝ սրա համար կան օրենսդրական և սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի են։ Որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ, խորհրդարանական կառավարման համակարգ, դա աներկբա է և բխում է երկրի շահերից»:

Ապա վարչապետի թեկնածու Փաշինյանը շարունակել էր. իր կարծիքով՝ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում: «Այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ։ Այն պարագան, երբ նախագահի ինստիտուտից վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահվել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է ՀՀ-ի հեղինակությանը։ Էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները: Կնշանակի, որ փոփոխությունները չունեն որևէ իմաստ։ Ձեզ հավաստիացնում եմ, որ մենք բավարար հարգանք ունենք մեր անցած ճանապարհի, ժողովրդի նկատմամբ, որպեսզի ձեր ասած հարցերը լուծենք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

9 ամիս վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը երեկ նշել է. թեև միանշանակ է, որ իշխանությունը պետք է գնա սուպերվարչապետությունից բալանսավորման ճանապարհով, բայց թե երբ՝ չի մասնավորեցրել. «Մարդիկ ուզում են, որ մեկ օրում դա տեղի ունենա։ Այո, մի օրում դա կարելի է անել, բայց կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ և երկրում անիշխանություն ստեղծվեց։ Եկեք ասեք՝ էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում էսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության, թափանցիկության համար։ Էնպես չի, որ մենք եկել ենք հասել կառավարական կարգավիճակների, հիմա ամեն ինչ հետ ենք շրջում»:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է 1-2 տարում տեղի ունենա այդ գործընթացը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարող ա պրոցես լինի, որ 3-4 տարվա ընթացքում տեղի ունենա։ Ի՞նչ է տեղի ունեցել, վերջին 9 ամիսներին համոզվեցի՞ք, որ Հայաստանում դիկտատուրա է հաստատվել»։ Հիշեցմանը, որ պատգամավոր եղած ժամանակ ինքն ասել է՝ կառավարությանը պիտի ասող լինի, վարչապետը պատասխանել է. «Հիմա կա ասողը՝ ես եմ»։

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վարչապետի այս հայտարարությունը ոչ հիմնավոր է գնահատում։ Ըստ նրա՝ վարչապետի հայտարարությունից ստացվում է՝ նա չի վստահում պետական կառույցներին, այլ միայն իր անձի քաղաքական կամքին։ Իսկ անվտանգություն պետք է ապահովեն ոչ թե այդ կառույցները, այլ՝ ինքը։

«Այսօրվա իր մեծ հանրային վստահությունից օգտվելով նա ուզում է իր իշխանությունն ամրապնդել։ Մենք ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն ունեցանք նոր, հեղափոխական իշխանության նույն մոդելը։ Եվ տվյալ դեպքում ինձ համար նույնպես զարմանալի, բայց բացատրելի է, որ Ազգային ժողովում ունենալով 70%-ից ավելի կողմնակիցներ, և ոչ միայն կողմնակիցներ, այլ իմ կարծիքով՝ նվիրյալներ, և ունենալով քաղաքական 2 ուժ՝ կիսաընդդիմադիր, որոնք կիսանվիրյալներ կամ նվիրյալներ են, և այս պարագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի վստահում նույնիսկ իր այդ նվիրյալներին և չի ուզում, որ այդ կառույցները դառնան պառլամենտական վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ մեզ մոտ մենք ժողովրդավարություն չենք կառուցում, այլ կառուցում ենք համակարգ՝ կախված մեկ անձի քաղաքական կամքից»,- ասում է Ավետիք Իշխանյանը։

Սուպերվարչապետական համակարգի վտանգները ժամանակին վեր է հանել նաև այսօրվա Ազգային ժողովի նախագահը։ 2018 թվականի փետրվարի 8-ի նիստում Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացնում էր «Ներման մասին» օրենքի նախագիծը, որով այդ իրավունքը նախագահից տրվեց վարչապետին։ Արարատ Միրզոյանը քննադատեց այն ժամանակվա իշխանության պլանները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Պետական վերահսկողական և Պետական պահպանության ծառայությունները դարձնել վարչապետին ենթակա․ «Սա քաղաքական համակարգաստեղծ էն օրենքներից ա, որով դուք Հայաստանը տանում եք սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարակային կառավարվող մի համակարգի, որտեղ իբր խորհրդարանական երկրի վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան նախորդ Սահմանադրությամբ ուներ նախագահը։ Չորս ծառայություն դրվում ա վարչապետին ենթակա և դուրս ա բերվում խորհրդարանական, և նույնիսկ կառավարության վերահսկողությունից։ Մենք գնում ենք սուպերվարչապետական, միահեծան իշխանական համակարգի»։

Արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողներին բացատրեց, ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարությունների վերածվելը կլինի լրջագույն քաղաքական սխալ, քանի որ դրանք կքաղաքականցվեն։ Իսկ ահա որպես ԱԺ նախագահի թեկնածու, Արարատ Միրզոյանը սուպերվարչապետությանը բարի ու չարի երանգ հաղորդեց․ «Անշուշտ մենք ելնում ենք նաև նրանից, որ որոշակի բան նաև անձերով է պայմանավորված, և այն անձերը, ովքեր ի չարս կարող էին օգտագործել նախկինում, այժմ՝ ի բարօրություն մեր ժողովրդի, բայց իհարկե մենք պիտի չբավարարվենք անձերի առկայությամբ, և պիտի ստեղծենք իրավական մեխանիզմներ»։

Ավետիք Իշխանյանը Ազգային ժողովի խոսնակի այս խոսքից եզրակացրել է՝ ստացվում է, որ հույսը պետք է դնենք ոչ թե ինստիտուտների կայացման, այլ թագավորի բարի կամքի․

«Այսինքն՝ էն ժամանակ չար թագավոր ունեինք, հիմա՝ բարի։ Այդ հեքիաթները միջնադարյան հեքիաթներ են, որովհետև ժողովրդավարությունը պետք է հենված լինի ոչ թե անձի քաղաքական կամքի վրա, այլ՝ ժողովրդավարությունը ինստիտուտների աշխատանքն է։ Մենք չենք գնում դեպի ժողովրդավարական իրավական պետություն կառուցելու, ցավոք սրտի՝ շրջափուլը կարող է կրկնվել, ինչ եղել է մինչև այսօր»։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շատ հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը՝ սուպերվարչապետություն պետք է գոյություն չունենա։ Իսկ ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը և Ոստիկանությունը պետք է վերադառնան կառավարության կառուցվածք և լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո։ Էդմոն Մարուքյանին չեն համոզել իշխանության փաստարկները․ «Սուպերվարչապետական համակարգը ենթադրում է ավտորիտար կառավարման համակարգ, հետևաբար, ավտորիտարիզմի հենքը պիտի կազմաքանդվի, և եթե դա մնա, ժամանակին ապականելու է պետական համակարգը»։

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը պատրանքային է գնահատում պնդումները, թե չլինելով նախարարություններ, այդ գերատեսչությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության ներքո․ «Դրանք կյանքի կոչվող պնդումներ չեն, անհնար է դրանք կյանքի կոչել, ինչո՞ւ, որովհետև որևէ մեկը չպիտի մեզ լավություն անի խորհրդարան գալով, որ ասենք՝ վայ տեսեք, ոստիկանապետը եկել է խորհրդարան, եկեք ծափահարենք, ուրախանանք, որ եկել է, այ դուք կարաք իրան հարց տաք, մոտենաք։ Դա աբսուրդ է։ Մենք ինստիտուցիոնալ ռեֆորմ ենք առաջարկում, ինչը ժամանակին միասին ենք ասել, հիմա դուրս եկավ, որ իրանք դարձան իշխանություն ու ասում են՝ պետք չի»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան