Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է. ՀՀ սփյուռքի նախարարությունը Կալիֆոռնիայում տեղի ունեցած մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական մեկ տասնյակը գերազանցող դրոշներ. տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական վարչությունը:

Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այն արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է՝ որպես «Ատելության հիմքով հանցագործություն»:

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական կապի մեջ է, խոսել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ տնօրենների, համայնքային կառույցների ղեկավարների ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի հետ, որոնք էլ տեղեկացրել են՝ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում աշակերտների անվտանգությունն ապահովելու համար:

Նախարարությունը կանգնած է հայ համայնքի կողքին, միանում է կոչին և հույս հայտնում, որ տեղի իրավապահ մարմինները հետամուտ կլինեն միջադեպի ամբողջական բացահայտմանը, կբացառեն նման դեպքերի կրկնությունը:

Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները:

Հայ դպրոցը հայպահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի՝ վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենաանվտանգ վայրն ամբողջ աշխարհում: