Մեր կառավարությունը խնդիր ունի ստեղծել արդյունք ու հասցնել ամեն շահառուի. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը։ Հայաստանը միացել է բնական պաշարներով հարուստ 50 երկիր միավորող «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը», որտեղ կիսում են արդյունահանող ոլորտի բաց, հաշվետու և թափանցիկ կառավարելու տեսլականը»,- ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովում, ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ստեղծվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանում 2016-2017 թվականներին մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը։ Հրապարակվել են 2018 թվականին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերը, որոնք, ըստ պարոն Ավինյանի, մինչ այդ հասանելի չեն եղել հասարակությանը։

Կառավարությունը հավանություն է տվել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին, որոնք Ավինյանի հավաստմամբ՝ կընդունվեն խորհրդարանի կողմից:

«Մեր կառավարությունը խնդիր և նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլ նաև դրանք մատչելի ձևով հասցնել ամեն շահառուի՝ լինի դա հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար, թե պետական ծառայող։ Միայն այս կերպ հնարավոր կլինի ունենալ տեղեկացված հանրային բանավեճ և ունենալ իրական փոփոխություններ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Ռոբերտ Անանյան