Վերջին շրջանում Հայաստանում առանձնակի դաժան դեպքերը հաճախակիացել են. «Առավոտ»

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

«Առավոտ» թերթը գրում է.

«Օր չկա, որ Հայաստանում մի հանցագոր­ծություն չլինի, և մասնագետներն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հատկապես առանձնակի դաժան դեպքերն են հաճախակիացել՝ Շամիրամ գյուղում սգո սրահում հրազենից արձակված կրակոցներից մի քա­նի մարդ մահացավ, Արմավիրում կինը, ըստ իրավապահ մարմինների, կացնով սպանել է ամուսնուն, Սևանում նույն օրը 2 սպանություն է տեղի ունեցել, նախօրեին Երևանում 34-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, ըստ որոշ տեղեկությունների՝ այս կնոջ ամուսինը նրան պարբերաբար դաժան բռնության է ենթարկել:

 

Այս ընթացքում կարծիքներ հնչեցին, թե հանրության շրջանում վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, ուստի մարդիկ դիմում են ինքնադատաստանի:

 

Հայաստանում հանցագործությունների թիվն աճե՞լ է, թե՞ հակառակը՝ փորձեցինք պարզել Ազգային վիճակագրական ծառայու­թյան հրապարակումներով: ԱՎԾ-ն հրապա­րակել է ցուցանիշներ՝ ըստ ՀՀ կառավարու­թյանն առընթեր ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի 2017 թվականի հունվար-հունիսի տվյալնե­րի: Ըստ այդմ, գրանցված հանցագործու­թյունների թիվն այս տարվա հունվար-հունի­սին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 

2017-ի առաջին կիսամյակում՝ գրանցվել է 9723 հանցագործություն, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 9616 հանցագոր­ծություն: Գրանցված հանցագործություններում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր հանցագործություններն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: 2017-ի հունվար-հունիսին ոչ մեծ ծանրու­թյան 5219 հանցագործություն է գրանցվել, իսկ 2016-ի հունվար-հունիսին՝ 4691: Միջին ծանրության հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում եղել է 3203, իսկ նախորդ տարի նույն ժամանա­կահատվածում՝ 3196: Այս տարի նախորդի համեմատ ծանր հանցագործությունների թի­վը նվազել է՝ 2017-ի հունվար-հունիսին՝ 1210, իսկ 2016-ի նույն ժամանակահատ­վածում՝ 1613: Առանձնապես ծանր հանցագործություններն էլ այս տարվա առաջին կի­սամյակում նվազել են նախորդի համեմատ: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-հունիսին գրանցվել է առանձնապես ծանր 91 հանցա­գործություն, իսկ 2016-ի առաջին կիսամյա­կում՝ 116»:

 

Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: