ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկում է գիտական սեմինար. գիտական զեկույցով հանդես է գալու ՀՀ նախագահը

Լուրեր

10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
Բոլորը

Հունվարի 26-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում  (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 24) մեկնարկում է գիտական սեմինար, որի ընթացքում ողջույնի խոսքով և «Համաշխարհային  ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով գիտական զեկույցով հանդես է գալու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զեկուցումներ են ունենալու նաև Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո  Ինգուշոն, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և այլ ճանաչված գիտնականներ:

 

Ծանոթացում.

գիտական սեմինարը կազմակերպվել է հունվարի 24-26-ը Երևանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում:

Այցելությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո:

Այցելության շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև ստորագրել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծրագիր, կազմակերպել պաշտոնական հանդիպումներ, այցելել գիտական կազմակերպություններ: