Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղին 2100 քմ տարածք տրվեց անհատույց

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության հունվարի 24-ի որոշմամբ՝ Երևանի Ա. Արզումանյան 5 հասցեում գտնվող 2100 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Բարձրագույն կրթության Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի» Երևանի մասնաճյուղին:

«Տարիներ առաջ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանին ընդհանուր օգտագործման իրավունքով հատկացվել էր Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի շենքի մարզահրապարակը, ավելի ուշ կատարվել է արդեն դպրոցի շենքի սեյսմակայունության ուսումնասիրություն ու եզրակացվել, որ շենքը ենթակա է քանդման, ոչ թե ամրացման: Համապատասխանաբար նրա փոխարեն պետք է կառուցվի նորը: Այդ կառուցման նպատակով անհրաժեշտ է, որ մարզահրապարակի մի մասն առանձնացվի ու օգտագործվի կառուցապատման նպատակներով»,- ասաց հարցի զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է  4720 քմ ընդհանուր մակերեսով միայն 2100 քմ թողնել այն հաստատությանը, որն այժմ կոչվում է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան, և մյուս մասը վերադարձնել դպրոցի կառուցապատման ծրագրին: