Եղիսաբեթ 2-րդ թագուհու 96-ամյա ամուսինը աշնանից կդադարեցնի թագավորական պարտականությունների կատարումը
Քաղաքականություն
04.05.2017 | 18:28Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի 96-ամյակը կլրանա հունիսին, աշնանը կհեռանա գործերից և կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները.հաղորդում է BBC-ն:
«Նորին թագավորական մեծությունը՝ Էդինբուրգի դուքսը, որոշում է ընդունել աշնանից այլևս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին: Թագուհին լիակատար աջակցություն է հայտնել նրա այդ որոշմանը»,- ասված էթագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ: