Ի՞նչ հարցեր են ընդգրկված հունվարի 15-ին մեկնարկելիք ՀՅԴ Ընդհանուր ժողովի օրակարգում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հունվարի 15-ին մեկնարկում է ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովը: Ի դեպ՝ շուրջ երկու տասնամյակ հետո առաջին անգամ ՀՅԴ-ն իր այս հավաքն անցկացնում է արտահերթ խորհրդարանական ուժի կարգավիճակով:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դա իրենց համար անսովոր չէ, քանի որ իրենց օրակարգային հարցերն այնքան շատ են ու բովանդակալից, որ «սովորական մարդու համար կարող են սարսափելի թվալ»: Լուրեր են պտտվում, որ այս ժողովի ժամանակ կարող է փոխվել ՀՅԴ ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ այդ պոստը երկար տարիներ զբաղեցնում է Հրանտ Մարգարյանը:

«ՀՅԴ օրակարգը մի քանի էջ ունի, և Բյուրոյի ընտրությունը վերջին կետն է: ՀՅԴ ժողովների ժամանակ շատ ավելի կարևոր են ռազմավարական և ազգային հարցերը։ Դրանից հետո նոր ընտրում ենք Բյուրոն, որի վրա էլ այդ աշխատանքի իրականացման պարտականությունն է դրվում»,- մեկնաբանեց Գեղամ Մանուկյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ո՞րն է ՀՅԴ-ի տեսլականը հարցին Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Մեր բոլոր ժողովների տեսլականը միշտ ազատ, անկախ Հայաստանն է: Միացյալ հայրենիքում ազատ և անկախ պետություն և քաղաքացի ունենալն է»:

Նա նաև հավելեց, որ ժողովների ժամանակ մշակում են հինգ տարվա իրենց ռազմավարական ծրագիրը: Գեղամ Մանուկյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ՀՅԴ-ի արտերկրի կառույցներն ինչպե՞ս են գնահատում ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց պարտությունը: «ՀՅԴ-ի ամբողջ աշխարհի մեր ընկերների տեսակետներն ի վերջո ամփոփվելու են մեր ժողովի որոշումներում և գնահատականներում»,- ընդգծեց նա: