ՌԴ–ում ՀՀ դեսպանը թանկարժեք հավաքածուներ ունի. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ և «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10–ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:

Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:

Դրամական միջոցները դեսպան նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 48 միլիոն ռուսական ռուբլի, 4 միլիոն 900 հազար դրամ և 1500 ֆունտ ստեռլինգ: Եկամուտները ստացվել են 150 հազար ռուբլի աշխատավարձից և 4 հազար 800 ԱՄՆ դոլար վարձակալության դիմաց ստացված վճարից:

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում