ԱԻՆ-ում թռիչքային աճով ՓԾ պետի տեղակալի մութ անցյալը. նա դատապարտված է եղել ծանր հոդվածով. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է

«Ընդամենը վերջերս՝ 2017-ի մայիսին, Փրկարար ծառայության պետի տեղա­կալ նշանակված Կարապետ Հրաչիկի Մարգարյանը 1992-2014թթ. աշխատել է զինված ուժերում՝ որպես զորամասի շտաբի պետ, հրամանատար: Ապա տե­ղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Փրկա­րար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ-քաղաքացիական պաշտպա­նության ուժերի հավաքական կենտրոնի պետի պաշտոնը: Դավիթ Տոնոյանի նա­խարար նշանակվելուց հետո նշանակվել է ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպա­նության վարչության պետ և այդ պաշ­տոնում աշխատել 2017թ. փետրվարից մինչև մայիս, ապա անմիջապես նշա­նակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մար­գարյանը, սակայն, պարզվում է, դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով՝ ՊՆ-ին 9 մլն. 793 հազար 834 ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու համար: 2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհա­նուր իրավասության դատարանում է քննվել այդ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանին, ով մի խումբ ՊՆ աշխատակիցների հետ 2010 թ. ապրիլի 6-ից մինչև 2013 թ. օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում զորամասին  ամրակցված ավտոմեքենաների վերաբերյալ լրացված ուղեգրերում հավելագրումներ կատարելու եղանակով դուրս է գրել զորամասին հատկացված 1.656 529,74 ­ՀՀ դրամ արժողությամբ 4.608,84 լիտր դիզվառելիք և 8.137.304,54 ՀՀ դրամ արժողությամբ 19.983,91 լիտր ռեգուլյար տեսակի ավտոբենզին: Բանակից կատարված գողության համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման  5,5 տարի ժամկետով, սակայն, չգիտես ինչու՝ առանց գույքի բռնագրվման»:

 

Առավել մանրամասն՝ «Հրապարակ»թերթի այսօրվա համարում: