Առևտրի կենտրոններն ի՞նչ պայմաններ են առաջարկել ֆիրդուսցիներին. Տարոն Մարգարյանը խոստումը կկատարի՞

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականների տեղափոխման նպատակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ռոսիա», «Երևան», «Մալաթիա», «Հրազդան» և «Հայկական շուկա» տոնավաճառների հետ: Ի պատասպան Factor.am-ի հարցմանը` այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք՝ նշված առևտրի կենտրոններից «Ռոսիա» և «Երևան» տոնավաճառները պատկանում են «ՍԻԼ կոնցեռնի» հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանին, «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը հանդիսանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, իսկ «Մալաթիա» տոնավաճառը, համաձայն շրջանառվող լուրերի, պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: Ինչ վերաբերում է «Հայկական շուկա» տոնավաճառին, ապա այս շուկայի սեփականատիրոջ մասին որևէ բան հայտնի չէ, շուկայի մասին չեն լսել անգամ ֆիրդուսցիները:

Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին հայտնել են, որ տոնավաճառների պատասխանատուների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Ֆիրդուսի շուկայից տեղափոխվողներին որոշակի ժամկետով արտոնություններ կտրամադրվեն: Ինչ վերաբերում է արտոնություններին, այդ թվում՝ վարձավճարի զեղչի հետ կապված, քաղաքապետարանից չեն մանրամասնել, փոխարենը մեզ հորդորել են դիմել տվյալ առևտրի կենտրոնի պատասխանատուին:

«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնավաճառի տնօրինությունն արդեն նախնական պայմանավորվածություն ունի Ֆիրդուսի շուկայի՝ մոտ 30 առևտրականի հետ:

«Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկել, որ ոչ մի տեղ չեն առաջարկի, այսինքն՝ ամսական վարձավճարը մեկ տաղավարի համար կազմում է 30 հազար դրամ, այդքանով մենք պատրաստ ենք իրենց ընդունել»,- նշեց Աղաբաբյանը՝ հավելելով, որ առևտրականները արտոնյալ պայմաններով աշխատելու հնարավորություն կստանան երկար ժամանակ՝ հատկապես եթե մեծ թվով առևտրականներ տեղափոխվեն «Հրազդան» տոնավաճառ:

Քաղաքապետարանի մատնանշած հաջորդ առևտրի կենտրոնում`«Երևան» տոնավաճառում, արդեն 10-15 ֆիրդուսցի է աշխատում, նրանց հետ ստորագրվել են պայմանագրեր: Տոնավաճառի տնօրեն Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նրանք 3 ամիս առանց վարձավճարի աշխատելու հնարավորություն են ստացել: «Էնպիսի պայմաններ ենք առաջարկել, որ մարդիկ կարողանան առաջիկա 6 ամիսը գրեթե անվճար աշխատել, այսինքն՝ 3 ամիսը անվճար, իսկ հաջորդ 3 ամիսը՝ 1քառակուս մետրը տրվելու է 1 000 դրամով»,- նշեց «Երևան» տոնավաճառի տնօրենը:

Մյուս երեք՝ «Մալաթիա» , «Ռոսիա» և «Հայկական շուկա» տոնավաճառների տնօրինության հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նկատենք` քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ առաջարկվող պայմաններին համաձայնել և այլ վաճառատեղեր են տեղախոխվել 20-25 առևտրական, այս թիվը, մինչդեռ, չի համընկնում առևտրի կենտրոններից մեզ հայտնած թվերի հետ:

Հետաքրքիր է նաև այն, որ Ֆիրդուսի տոնավաճառի տաղավարներն ապամոնտաժելուց հետո անցել է մոտ 10 օր, սակայն շինարարական աշխատանքներն այնտեղ չեն մեկնարկել:

Հավելենք՝ քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ Երևանի 33-րդ թաղամասի Տ. Մեծի պողոտա 7/1 հասցեում գտնվող անշարժ գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին, «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին, «Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին և «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ին:

Շողիկ Գալստյան