Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Լուրեր

18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Կ․ Չիլինգարյանի գլխավորությամբ, մերժել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական հարթակից։

Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչված է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, որի պատճառով էլ հայցվող Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար.

«… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։

Աղավնի Սուքիասյան