Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի  նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:

Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու աշխարհի բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այդ ծանր օրերին կանգնեցին Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

«Շվեյցարիան Հայաստանի մեծ բարեկամն է և ինչպես իսկական բարեկամ, երկրաշարժի օրերին բոլոր հնարավոր միջոցներով օգնության ձեռք մեկնեց մեզ: Ինձ համար շատ հուզիչ և տպավորիչ էր Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի պատմած պատմությունը, որի կենտրոնում հայ համայնքի հայտնի և հարգված անձնավորություն  Մայք Բարոնյանն է: Այդ տարի երկրաշարժից անմիջապես հետո Մայք Բարոնյանը քայլելիս է եղել Շվեյցարիայի քաղաքներից մեկի Շաֆհաուսի փողոցներից մեկով և նկատել է մի մարդու ձեռքին փոքրիկ ցուցանակ: Մոտեցել և տեսել է, որ ցուցանակի վրա գրված է «Օգնեք Հայաստանին»: Այնքան շատ բան կա այս պատմության մեջ, և մենք այնքան շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին այս վերաբերմունքի համար»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ինչպես երկրաշարժի օրերին, այնպես էլ դրանից հետո Շվեյցարիայի օժանդակությունը եղել է անգնահատելի: Աննա Հակոբյանը նշել է, որ այսօր աշխարհը բարության, մարդասիրության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի ավելին քան երբևէ: «Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ հազարավոր մարդիկ տառապում են ցեղասպանությունների հետևանքով, պատերազմներից և տեղահանություններից և, դժբախտաբար, մարդկությունը ավելի ու ավելի սառնասրտորեն է վերաբերում այս փաստին: Երկրաշարժի երեսուներրորդ տարելիցը, թերևս, այն առիթն է, որպեսզի մենք բոլորս մեկ անգամ կանգ առնենք և մտածենք ի՞նչ ենք անում»,-ասել է տիկին Հակոբյանը:

Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն էլ փաստել է, որ երկրաշարժից հետո տեղի ունեցած համամարդկային միասնությունը մարդասիրության յուրօրինակ արժեք էր, համամարդկային միասնության և պատասխանատվության ճշմարիտ օրինակ: «Հաղթահարել այդ աղետը կլիներ շատ ավելի բարդ առանց միջազգային հանրության աջակցության: Շվեյցարիան և շվեյցարացի ժողովուրդը եղել են  այդ աջակցության առաջատարը»,- նշել է Անահիտ Հարությունյանը: Համերգին թավջութակահար Աստրիդ Սիրանոսյանի, քանոնահար Նարեկ Գազազյանի և  դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի կատարմամբ  հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգը եզրափակվել է «Քեզ համար Հայաստան» երգով: