ՊՆ-ն՝ ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների և նրանց տեղակայման վայրերի մասին

Լուրեր

18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի Հանրապետությունում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների և նրանց տեղակայման վայրերի վերաբերյալ:

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
    զինվորական կոմիսարիատ: Տեղակայման հասցեն՝ քաղաք Երևան, Բաբայան 6,
    հեռախոս՝ 010-20-15-68:
  2. Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատներ.
  • Նախկինում գործող Մաշտոցի և Շահումյանի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի N 1 զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Երևան, Հալաբյան 16 ա, հեռախոս՝ 010-39-96-73,
  • Նախկինում գործող Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի N 2 զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Երևան, Ազատության 2ա, հեռախոս՝ 010-20-00-84,
  • Նոր Նորքի զինվորական կոմիսարիատը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի N 3 զինվորական կոմիսարիատի: Տեղակայման հասցեն՝ քաղաք Երևան, Ն. Ստեփանյան 3, հեռախոս՝ 010-63-55-60,
  • Նախկինում գործող Էրեբունու և Շենգավիթի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի N 4 զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Երևան, Չեխովի 26, հեռախոս՝ 010-46-06-61:
  1. ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներ.
  • նախկինում գործող Գյումրիի, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Աշոցքի և Ամասիայի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Գյումրի, Թումանյան 19, հեռախոս՝ 0312-5-22-07,

2) նախկինում գործող Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի և Սպիտակի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Լոռու մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Վանաձոր, Ուսանողական 11, հեռախոս՝ 0322-4-77-04,

3) նախկինում գործող Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի զինվորական  կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Իջևան, Արցախի 3, հեռախոս՝ 0263-3-23-50,

4) նախկինում գործող Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Մարտունի, Գ. Նժդեհի 10, հեռախոս՝ 0262-4-48-76,

5) նախկինում գործող Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի և Չարենցավանի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Աբովյան, Երևանյան 1/66, հեռախոս՝ 0222-2-00-43,

6) նախկինում գործող Աշտարակի, Թալինի և Ապարանի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Աշտարակ, Նարեկացու 23, հեռախոս՝ 0232-3-19-91,

7) նախկինում գործող Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Արմավիրի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Արմավիր, Մաշտոցի 53, հեռախոս՝ 0237-2-73-88,

8) նախկինում գործող Արտաշատի, Մասիսի և Արարատի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Արարատի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Արտաշատ, Աթաբեկյան 135, հեռախոս՝ 0235-2-36-80,

9) նախկինում գործող Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վայոց Ձորի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Եղեգնաձոր, Արսենյան 19, հեռախոս՝ 0281-2-20-41,

10) նախկինում գործող Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրիի զինվորական կոմիսարիատների միավորման արդյունքում կազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատը: Տեղակայման հասցեն՝ քաղաք Գորիս, Օրբելիների 9, հեռախոս՝ 0284-2-23-06: