Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը 2025 թվականի ամռանն էր միացել «Ուրարտուին»: Արզումանյանի գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրել է 45 հանդիպում ու տարել 21 հաղթանակ։ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ֆրանսիսկո Կոմպանը:
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed