Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել

Լուրեր

20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
Բոլորը

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացի սպառողներին կոչ է արել գնել հայկական ապրանքներ՝ ԵՄ խորհրդի՝ Հայաստանից ներմուծվող արտադրանքի համար մաքսատուրքերը երկու տարով կասեցնելու որոշումից հետո։

«Հաջորդ անգամ, երբ շաբաթական գնումներ կատարեք, փնտրեք հայկական արտադրանք»,- Instagram-ում գրել է Կոսը:

Ըստ նրա՝ գնումների զամբյուղում «փոքր ընտրությունը» կարող է օգնել հայ գյուղացիներին և արտադրողներին, ինչպես նաև աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին։

«Այսօր մենք որոշեցինք մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80 տոկոսի համար՝ ծիրանից և կեռասից մինչև լոլիկ ու ծաղիկներ»,- գրել է հանձնակատարը։

Նա նշել է, որ այս քայլով ԵՄ-ն փորձում է հայկական գյուղացիների և արտադրողների համար նոր հնարավորություններ ստեղծել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի արտադրանքի մուտքը իր շուկա։ Կոսի գնահատմամբ՝ սահմանափակումները կիրառվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով ընտրել է Եվրոպային ավելի մոտենալու ուղին։

Հանձնակատարը հատուկ անդրադարձել է նաև հայկական լավաշին՝ նշելով, որ այն ներառված է արտոնյալ ռեժիմով ԵՄ շուկա մուտք գործելու հնարավորություն ստացող ապրանքների շարքում։

«Արտադրանքներից մեկը նաև հայտնի հայկական լավաշն է։ Անցյալ տարի ես այցելեցի ավանդական հացատուն և տեսա, թե ինչպես է այն պատրաստվում։ Շատ համեղ է»,- գրել է նա։

ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 24-ին պաշտոնապես ընդունել էր կանոնակարգ, որով երկու տարով կկասեցվեն Հայաստանից ներմուծվող ապրանքների լայն շրջանակի մաքսատուրքերը։ Ռեժիմը պետք է կիրառվի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո։ Այն նաև ներառում է ԵՄ շուկայի պաշտպանության մեխանիզմներ՝ եվրոպացի արտադրողներին հնարավոր վնասից պաշտպանելու համար։

Կարինե Ասատրյան

Բրյուսել