«Ես 0038 հրամանի մասին իմացել եմ հեղափոխությունից հետո»․ Արթուր Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

– Ցավոք՝ 12 օրը բավարար չէր, որպեսզի լինենք հանրապետության բոլոր քաղաքներում, գյուղերում՝ ներկայացնելու մեր բոլոր ծրագրերը, բայց, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը կարողացան այս կամ այն չափով ներկայացնել իրենց ուղերձները:

– Դուք ժամանակին հրապարակներ էիք լցնում, հայտնի ընդդիմադիր գործիչ էիք, Ձեր խոսքին հավատում էին: Այսօր, կարծես թե, չկան այդ հրապարակները։ Ինչո՞վ եք դա բացատրում:

– Նախ՝ ես չէի ասի, որ չկան: Մենք խնդիր էլ չենք դրել հրապարակներ լցնել…

– Նկատի ունեմ քարոզարշավների ժամանակ…

– Դա կազմակերպչական աշխատանք է ենթադրում, եթե մենք էդ կազմակերպչական ջանքը դնենք, մարդկանց բերենք, ասենք՝ հանդիպում ենք Գյումրի քաղաքում կամ Մարտունիում, կարող ենք բերել մի քանի ավտոբուսներով հարակից գյուղերի մեր կուսակցական ակտիվին, որ գան մասնակցեն։

– Այսինքն, ժամանակին նրանց բերե՞լ եք․․․

– Բերելը գիտե՞ք որն է, մարդուն տեղափոխման համար հնարավորություն է պետք տալ, որ մարդը կարողանա ավտոբուսով 30-40 կմ գա: Ո՛չ բոլորը կարող էին գալ: Ինչ վերաբերում է Ձեր հարցի բովանդակային ասպեկտին, իհարկե, մի ժողովրդական առած կա, ասում է՝ «Շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի, սիրել կա»: Ժողովուրդը 2008 թվականի մարտի 21-ին մեր կնքած կոալիցիայի արդյունքում…

– Թե՞ փետրվարի 29-ի, երբ դարձաք Անվտանգության խորհրդի քարտուղար:

– Ոչ, դա ստորագրվել է մարտի 21-ին։ Այդ փաստաթուղթը կա…

– Մարտի 1-ից առաջ ինչ-որ բան ստորագրեցիք Սերժ Սարգսյանի հետ, ինչ-որ համաձայնության եկաք:

– Ո՛չ, դա եղել է առաջարկություն հրապարակային՝ մաս կազմել կոալիցիային: Ես միացել եմ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիային մարտի 21-ին։ Եվ, բնականաբար, ժողովրդի մոտ եղավ հիասթափություն, ես դա չեմ էլ թաքցնում, չնայած 6 տարիների ընթացքում մենք կարողացանք Հայաստանում հեղինակել 250 օրենք: Իմ դեմ զուգահեռ նաև իրականացվեց լայնածավալ սև քարոզչություն, որովհետև իմ դեմ հարձակվել էին և՛ Հանրապետականը, և՛ Տեր-Պետրոսյանին սատարող մամուլը, որովհետև ի՞նչ տեղի ունեցավ 2008-ին: 2008 թվականին ես ընտրություններում գրավեցի 3-րդ տեղը: Որոշում կայացնողն առաջին-երկրորդ տեղերն էին, ինձնից ոչինչ կախված չէր: Մենք Տեր-Պետրոսյանին առաջարկել ենք գնալ երկրորդ փուլ, բայց ինքն էր որոշում կայացնողը, ինքը մերժեց: Սենսացիոն մի բան տեղի ունեցավ երկու ամիս առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ի հարցազրույցում հայտարարեց, որ 2008-ի այդ շրջափուլում Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են և ինչ-որ հարցեր են քննարկել: Ինձ համար խիստ տարակուսելի էր, թե այդ դժգույն ժամանակներում ի՞նչ պիտի քննարկեին իրար հետ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։ Կյանքն էլ ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս չեկավ:

– Լևոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս չեկա՞վ, թե՞ նրան չթողեցին:

– Հիմա, գիտեք ինչ կա, իսկ Նիկոլին թողնու՞մ էին ինչ-որ տեղից դուրս գալ: Ո՞վ էր խանգարում Լևոն Տեր-Պետրոսյանին, էդ բազմահազարանոց բազմությունը հավաքված, ասենք՝ էդ մի քանի ախրանիկը նրան չպիտի թողնեին տնից դու՞րս գա։

– Իշխանությունը հրապարակային ասել էր, որ եթե դուրս եկավ, մենք նրա կյանքը չենք երաշխավորում:

– Իսկ Նիկոլ Փաշինյանին չէին ասո՞ւմ։ Բազմաթիվ զգուշացումներ հնչեցին։ Մարդը ուզենար՝ իր տնից կարող էր դուրս գալ: Դուրս չեկավ, մենք պետք է ճշմարտության աչքերին շիտակ նայենք: Կամ հիմա. մեր իրավապահ մարմինները հետաքրքիր բացահայտումներ էին անում, որից հանրությունը տեղյակ չէ: Ո՞վ գիտեր էդ գաղտնի հրամանի մասին:

– Ի դեպ՝ 0038 հրամանի մասին։ Երբ իմացաք այդ հրամանի մասին, Սերժ Սարգսյանին չասացի՞ք, որ դա սահմանադրական հրաման չէ:

– Ես էդ հրամանի մասին իմացել եմ մի ամիս, երկու ամիս առաջ, հեղափոխությունից հետո:

– 0038-ի մասի՞ն է խոսքը:

– Այո՛, հայ ազգը, էդ թվում՝ ես, տեղյակ եմ եղել ՀՔԾ-ի բացահայտումից հետո:

– Չէ, 0038 հրամանը ապրիլ-մայիսին արդեն հրապարակվեց այդ տարվա:

– Ես այդ ժամանակ եմ իմացել: Ես Սերժ Սարգսյանին տևական ժամանակ ո՛չ հանդիպել եմ, և ինքս եղել եմ Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի սև քաղաքական քարոզչության զոհերից։ Դուք նաև լավ գիտեք, թե Հանրապետականն ու Սերժ Սարգսյանն ինչ բերեցին մեր գլխին, երբ 60.000 քվե հավաքած կուսակցությունը չանցավ խորհրդարան, որովհետև Սերժ Սարգսյանի և Հանրապետականի ջանքերով տեղի ունեցան զանգվածային ձայնագողությունն ու ձայնագնությունը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Մհեր Արշակյան