Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոց ապօրինի պատրաստելու և հյուրասիրելու համար

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև՝ խոշոր չափերով թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 35-ամյա բնակչին:

Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշի մարզի՝ 1983թ.  ծնված բնակիչը սեփական հողամասում մշտապես ցանել ու աճեցրել է կանեփ տեսակի բույս, որի տերևներից պատրաստել է թմրամիջոց, օգտագործել և հյուրասիրել է նաև հորաքրոջ որդուն:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 14-ին 35-ամյա տղամարդն իր սեփական հողամասի տարածքից իր կողմից ցանված, աճեցված և մշակված «կանեփ» տեսակի բույսից քաղել, պահել, չորացրել, պատրաստել և օրեր անց՝ սեպտեմբերի 20-ին, Այրում քաղաք է փոխադրել խոշոր չափերի՝ 49,9 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 3,75 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցն իրացրել է իր հորաքրոջ որդուն՝ ծնված 1990 թվականին: Վերջինս էլ նշված թմրամիջոցը փոխանցել է այրում քաղաքի՝ 1961թ. ծնված բնակչին, որպեսզի նա պահի իր այգու տնակում:

Բացի այդ, 35-ամյա տղամարդը 1,13 գրամ հաստատուն քաշով թմրամիջոց է պատրաստել նաև՝ հորաքրոջ՝ 28-ամյա որդուն հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացնելու նպատակով: Սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ 35-ամյա  տղամարդու մոտ հայտնաբերվել է 45,11 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տավուշի մարզի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ինչ վերաբերում է Այրում քաղաքի՝ 1961 և 1990թթ. ծնված բնակիչներին, ապա  քննիչը որոշում է կայացրել՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաև՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: