Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.09.2026 | 10:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը ներկայացրեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նորանշանակ տնօրեն Ռոմանոս Սաֆարյանին։
Ներկայացվեց նաև Երևանի քաղաքապետի մամուլի նոր քարտուղարը՝ Ջուլիետա Ազարյանը, որը ՔՊ-ական նախկին պատգամավոր է։
Նշենք, որ քաղաքապետի նախորդ մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը օրերս գրառմամբ հայտնել էր, որ թողնում է պաշտոնը, իսկ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

