Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը գնահատում եմ խայտառակ․Գագիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածու Գագիկ Մինասյանի հետ

– ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզչությունը կառուցում է հիմնականում գործող իշխանությունների քննադատության վրա: Դուք ներկայացնելու ծրագրեր չունե՞ք:

– Այդ ընթացքը մե՛նք չենք որոշել: Այս մրցաշարում քննադատությունը դարձել է դոմինանտ մոտեցում: Ցավոք, ծրագրերը շատ չեն ներկայացվում: Կարծում եմ՝ այն ուժը, որը ցանկանում է խորհրդարանում դոմինանտ դառնալ, նա պետք է տոն տար, ներկայացներ իր ծրագրերը, ոչ թե իր ամբողջ քարոզարշավը կառուցեր նախկին իշխանությունների քննադատության վրա:

– Բայց ՀՀԿ-ն կարող էր ներկայացնել իր ծրագրերը՝ ի՞նչ է անելու, եթե նորից իշխանության գա:

– Այն թմբիրի մեջ, որ ժողովուրդն է գտնվում, իշխանության պետք է գա «Իմ քայլը» դաշինքը. այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նման պարագայում, կարծում եմ, հենց ինքն էր պարտավոր ներկայացնել հանրությանը, թե բացի վարչապետի թեկնածուից՝ մեր հանրությանն ուրիշ ի՞նչ ունի առաջարկելու: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, նրանք ասելու լուրջ բան չունեն:

– Իսկ չե՞ք կարծում, որ այդ քննադատությունը տեղին է:

– Դժվար է ասել, որովհետև նրանք քննադատում են երեկվա օրը մի ուժի, որը չի ցանկանում իշխանության գալ: Երբ դուք թիրախավորելու եք ուժի, որն ասում է՝ ես դառնալու եմ ընդդիմություն, նշանակում է՝ ձեր ասելիքը չունեք: Դա ընդդիմության կեցվածք է։ Հետևաբար՝ նրանք չեն հասկանում, որ այլևս իրենց ուսերին ունեն մեր պետությունն առաջ տանելու պարտականություն:

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության տնտեսական քաղաքականությունը:

– Խայտառակ:

– Ինչո՞ւ:

– Երբ կառավարությունը ներկայացրեց իր գործունեության ծրագիրը, այնտեղ հեղափոխական տերմինն օգտագործել էր շատ ավելին, քան որևէ մի թիվ: Բոլոր ոլորտներում մենք պետք է ունենայինք հեղափոխական աճ: Իսկ երբ բյուջեի նախագիծը եկավ Ազգային ժողով, վարչապետը հասկացավ, որ հեղափոխականից հետք անգամ չի մնացել, իներցիոն է: Իսկ երբ մենք ծանոթացանք այդ նախագծին, տեսանք, որ ոչ միայն հեղափոխական չէ, ոչ միայն իներցիոն չէ, այլև ռեգրեսիվ է:

– 144 մլրդ դրամով ավելացվում են 2019 թ. բյուջետային եկամուտները, դա ռեգրեսի՞վ է: Ձեր իշխանության ժամանակ նման բյուջետային աճ չի եղել:

– Մեր տնտեսական աճը 2017 թ. եղել է 7.5 տոկոս, այս տարվա աճը 6.5 տոկոս է լինելու, այն պարագայում, երբ մենք հանձնեցինք իշխանությունը, տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.5 էր:

– Իսկ որքա՞ն էր տնտեսական աճը 2016 թվականին:

– Կդժվարանամ ասել:

– 0.5 տոկոս:

– Յուրաքանչյուր գործընթաց ունի նախնական թափ հավաքելու ժամանակը: Անցած տարի մեր աղքատությունը նվազել է 3.7 տոկոսով: Սա աննախադեպ մի երևույթ է:

– Ո՞ր եկամուտների հաշվին, չէ՞ որ աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները չէին բարձրացել:

– Ոսկե կանոն է, որ մեկ տոկոսանոց տնտեսական աճն իր հետ բերում է կես տոկոս նվազում: Եթե թվաբանություն անեք, կտեսնեք, որ այդպես էլ ստացվում է:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Արմինե Ավետյան