Վահագն Խաչատուրյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Լուրեր

20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
Բոլորը

Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում խոսել է Հայաստանի ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, տնտեսական քաղաքականության, տարածաշրջանային խաղաղության և արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Նա ընդգծել է նաև եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը։

«Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում։

Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումներին, դրանց ազդեցությանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղություններին։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով իրավական պետության, ժողովրդավարական կառավարման համակարգի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, տնտեսական դիմակայունության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորվել է տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։

Նախագահ Խաչատուրյանը խոսել է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի տեսլականի ու իրականացվող քայլերի մասին՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման, փոխադարձ վստահության ձևավորման և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության հետ հարաբերությունների խորացման և համագործակցության նոր ոլորտների ձևավորման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է համալսարանի դասախոսների և ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ նրանց հետաքրքրող հարցերին»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։