Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է երկրում այցով գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։

Ադրբեջանի  ԱԳՆ-ից հայտնել են, որ  հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցության օրակարգին, ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության մարտահրավերներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը։ Ներկայացվել է Ադրբեջանի դիրքորոշումը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացի և խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ։

Անդրադառնալով, ի թիվս այլ հարցերի, հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրներին՝  Բայրամովը հայտարարել է, որ ականային վտանգը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ Ադրբեջանի համար։ Ըստ նրա՝ ականների պայթյունները  վտանգում են մարդկանց կյանքը, այլև խոչընդոտում են  ադրբեջանական կողմի բնորոշմամբ՝օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին,  տեղահանվածների՝ իրենց հայրենի հողեր վերադարձին և տարածաշրջանային զարգացման գործընթացին։

Նանաև  ընդգծել է, թե շուրջ 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզումը կարևոր հումանիտար խնդիր է։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանային և ավելի լայն միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ունեցած ներդրման վերաբերյալ։ Տեղեկություն է ներկայացվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի՝ որպես հուսալի էներգետիկ գործընկերոջ դերի, էներգիայի մատակարարումների աղբյուրների և երթուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող նախագծերի, ինչպես նաև կանաչ էներգետիկայի ոլորտում նախաձեռնությունների մասին։

Նշվել է նաև, թե Ադրբեջանը, գտնվելով տրանսպորտային միջանցքների խաչմերուկում, ներդրում ունի տարածաշրջանային կապերի զարգացման գործում։ Ընդգծվել է Միջին միջանցքի զարգացման, Կասպից ծովով Եվրոպան և Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման տեսանկյունից տարածաշրջանային հաղորդակցությունների բացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության զարգացող դինամիկային։ Նշվել է, որ C5 ձևաչափի վերափոխումը C6 ձևաչափի նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի